TGViewer
Ayb School Ayb School @aybschool · 245 subscribers
Post #743 341
«Այբ» դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ Աննա Ակոպյանը և Ռուզաննա Մայիլյանը մասնակցեցին Ֆլորիդայի միջազգային համալսարանում տեղի ունեցած Քոլեջների ընդունելության խորհրդատվության միջազգային ընկերակցության (IACAC - International Association for College Admission Counseling) հոբելյանական 30-րդ համաժողովին։

Համաժողովը հարթակ է տրամադրում կրթության ոլորտի մասնագետներին՝ կիսելու իրենց փորձը, քննարկելու նորարարական մոտեցումները և ձևավորելու նոր գործընկերություններ: Համաժողովն իր բովանդակությամբ, ձևաչափով և մասնագիտական համայնքի ներգրավվածությամբ ամենախոշոր միջոցառումներից մեկն է աշխարհում. նրան մասնակցում են մոտ 1500 կրթական կազմակերպություններ՝ դպրոցական և բուհական ուսումնական հաստատություններ ամբողջ աշխարհից։

«Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը և Արարատյան բակալավրիատ ծրագրի ճանաչման մասնագետ Ռուզաննա Մայիլյանը համաժողովի ընթացքում ներկայացրին «Այբ»-ի գործունեության և Արարատյան բակալավրիատի յուրահատկությունները:
  • ❤ 3
More from @aybschool
  1. Apr 12, 2024Ayb School pinned a video
  2. Oct 20, 2023📙«Միասնությունը ուժ է». այսպես էր այս տարի հնչում «Այբ» համայնքի ամենասպասված և թերևս ամե…
  3. Oct 14, 2023Այբական խաղերին մնաց 1 օր 🧡 Սպասում ենք համայնքի բոլոր անդամներին եւ նրանց ընտանիքի անդամ…
  4. Oct 5, 2023photo post
  5. Oct 5, 2023photo post
  6. Sep 1, 2023Բարի վերադարձ դպրոց 🫶 2-12-րդ դասարանցիների մասնակցությամբ տրվեց ուսումնական տարվա մեկնար…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →