#ամփոփում 2023թ. փետրվարի 5-ի առավոտից
🔴 Ռուսաստանի ԶՈՒ անցկացնում են հարձակում Կուպյանսկի ուղղությամբ, Կուպյանսկից 17կմ հյուսիս Դվուրեչնոյե բնակավայրի համար տարվում են մարտեր։ Մեր զորքերը մոտենում են Օսկոլ գետին։
Ստացվում են տվյալներ Կրեմեննայայի մոտակայքից Տորսկոյե բնակավայրի ուղղությամբ Ռուսական բանակի մասերի հաջողությունների մասին։ Կրեմեննայայից հարավ Բելոգորովկայում թշնամին փորձում է մեր ստորաբաժանումներին հարվածներ հասցնել։
Սոլեդարի ուղղությամբ հարձակումը զարգացնելով, Վագները մոտեցել է Ռազդոլովկային ու Վասյուկովկային։
Արտյոմովսկից(Բախմուտ) հյուսիս Կրասնայա Գորայի շրջակայքում, հակառակորդը կորուստների պատճառով ստիպված է որոշ ստորաբաժանումներ հեռացնել։ Բուն Արտյոմովսկում մարտեր են, քաղաքից հարավ մեր ուժերի հսկողության գոտին ընդլայնվում է, ինչը թույլ է տալիս քաղաք մատակարարման ճանապարհներին հարվածներ հասցնել։
Նիկոլաևի մարզում գիշերը հարվածներ են հասցվել թիրախներին Օչակովում։
🔵 Ուկրաինայի ԶՈՒ, վախենալով Արտյոմովսկի պաշտպանության փլուզումից, որտեղից հասնում են թշնամու նահանջող մանր խմբերով տեսահոլովակներ, ակտիվորեն ստեղծում է նոր պաշտպանական կետեր Չասով Յարում և Կոնստանտինովկայում։ Թիկունքից Չասով Յար է փոխադրվում տեխնիկա և անձնակազմ։
Բելգորոդի մարզում հրետակոծման տակ է ընկել Շեբեկինոյի քաղաքային համայնքի Կրասնոյե գյուղը։
Լուգանսկի ԺՀ Սվատովո բնակավայրը (3 հրթիռ) հրետակոծվել է HIMARS ՀԿՌ համակարգից։ Ավիրվել է կարի գործարանի շենք և գարաժ։
Հակառակորդը Դոնեցկի ԺՀ խաղաղ բնակչության ուղղությամբ արձակել է 204 ռազմագլխիկ։ Թշնամու կրակի տակ են Դոնեցկը, Գորլովկան, Յակովլևկան, Յասինովատայան, Միներալնոյեն, Մակեևկան, Կառլո-Մարքսովոն։ Զոհվել է 2 խաղաղ բնակիչ։ Գիշերը հրետակոծությունը շարունակվել է։
Ամփոփումը կազմեցին՝ Երկու մայոր։
Post #12
250
- 👍 5