TGViewer
Երկու մայոր Երկու մայոր @yerku_major · 23 subscribers
Post #29 171
🌐#ամփոփում 2023թ. փետրվարի 14-ի առավոտից

🔴«Վագներ» մասնավոր ռազմական գործակալությունը հարձակողական գործողություններ է անում Արտյոմովսկի (Բախմուտ) ուղղությամբ: Քաղաքից հյուսիս մարտեր են Պարասկովիևկայի շրջանում: Արձանագրվել է մեր մարտիկների առաջխաղացում բուն Արտյոմովսկի հարավային մասում։ Տվյալներ են ստացվում ուկրաինացի կամավորների և լրագրողների քաղաք ժամանման արգելքի մասին։

Մարյինկայի ուղղությամբ Ռուսաստանի ԶՈՒ առաջխաղացել է բնակավայրից հյուսիս՝ աստիճանաբար ռազմաճակատի գիծը սկսում է ընդգրկել Մարյինկան, ինչը կարող է մատնանշել դրա շրջափակման ծրագրերին:

🔵Հակառակորդը ինտենսիվորեն ամրապնդում է պաշտպանության ամբողջ գիծը: Բելգորոդ–Խարկով ուղղությամբ ամրաշինություն է կառուցվում, Սումմիի մարզում տեղանքը ականապատվում է։  Զապորոժյեի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ ռազմաճակատի մոտակայքում գտնվող բնակավայրերում ստեղծում են ամրաշրջաններ և փոխադրում համալրումներ։ 

Ստախանով (ԼԺՀ) բնակավայրի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ 2 հրթիռ է արձակել ՀՌԿ HIMARS համակարգից:

Դոնեցկի ԺՀ ուղղությամբ թշնամին արձակել է 419 արկ, կրակի տակ է 9 բնակավայր, վիրավորվել է 5 խաղաղ բնակիչ։ 

Հրետակոծվել են Կուրսկի մարզի Ալեքսեևկա և Բելգորոդի մարզի Կրասնոյե բնակավայրերը։

Ուկրաինայի ԶՈՒ ակտիվացրել են հետախուզության գործակալական, տեխնիկական և արբանյակային տեսակները։  Հակառակորդը պատրաստվում է Ռուսաստանի բանակի լայնածավալ հարձակմանը Սումիի, Չեռնիգովի, Խարկովի և Զապորոժիեի ուղղություններով։

🔰Ամփոփումը կազմել են՝ Երկու մայոր։
More from @yerku_major
  1. Feb 15, 2023🌐#ամփոփում 2023թ. փետրվարի 15-ի առավոտից 🔴Ռուսաստանի ԶՈՒ հրթիռային հարված են հասցրել Արտ…
  2. Feb 13, 2023#ամփոփում 2023թ. փետրվարի 13-ի առավոտից 🔴Գիշերը Ռուսաստանի ԶՈՒ «Գերան» անօդաչու թռչող սար…
  3. Feb 13, 2023🇦🇲🇮🇷 Հայաստանի փոխվարչապետը շնորհավորել է Իրանը Իսլամական հեղափոխության 44-ամյակի տարե…
  4. Feb 13, 2023❗️Թիկունքի մատակարարումը սպառիչ ծավալով հաստատված չէ։ Ռազմական խմբերի և թղթակիցների հետադա…
  5. Feb 13, 2023🌐#Եզրափակիչ #ամփոփում 2023թ. փետրվարի 12-ից Նախաձեռնությունը անցած շաբաթ մնում էր Ռուսաստ…
  6. Feb 11, 2023🌐#ամփոփում 2023թ. փետրվարի 11-ի առավոտից 🔴 Ռուսաստանի ԶՈՒ երեկվա օրվա ընթացքում հրթիռներ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →