TGViewer
Երկու մայոր Երկու մայոր @yerku_major · 23 subscribers
Post #25 50
❗️Թիկունքի մատակարարումը սպառիչ ծավալով հաստատված չէ։ Ռազմական խմբերի և թղթակիցների հետադարձ կապի ալիքները հեղեղված են զորամասերի և ստորաբաժանումների մատակարարման խնդրանքներով: Թերևս, ստացվում են նոր տեխնիկա, ԱԹ սարքեր, հրետանավորների համար հետախուզական համալիրներ։  Այնուամենայնիվ, ՊՆ ի վիճակի չէ օպտիմալացնել գործող զորամասերից հարցվող աշխատանքը, կազմակերպել ստորաբաժանումների բավարարվածության մասին արդիական զեկուցումների հաշվառում, չի լուծվել «հավելագրումների» և «գեղեցիկ զեկույցների» խնդիրը։

Տեղեկատվական տարածքում, չնայած ձեռնարկվոզ միջոցառումներին, մեծավ մասամբ ռեսուրսներն անարդյունավետ են ծախսվում։ Անգրագետ հաղորդավարները ճակատներում Դ-1 հաուբիցի աշխատանքը ներկայացնում են որպես "ժամանակով փորձարկված" զենքի օգտագործում (Դ-1-ը արտադրվել է 1943-ից 1949 թվականներին)։ Թեթևսոլիկ  տրամադրություններ են առկա հաղորդումներում, որոնցում քննարկում են Ուկրաինային ռազմատեխնիկական օգնության նոր փաթեթներ։

Շարունակվում է ՊՆ և «Վագներ» մասնավոր ռազմական գործակալության թաքուն տեղեկատվական դիմակայությունը։ ՊՆ Տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտը, անգրագետավարի կազմակերպելով աշխատանքը նախկին պատերազմների շաբլոններով, ի վիճակի չէ ստեղծել առավել տարբերված մասերի պատկեր, չնայած որ զինծառայողների զանգվածային հերոսության օրինակները ավելի քան բավարար են: Ընդ որում, առաջնագծում զինծառայողների և "վագներականների" միջև որևէ թյուրընբռնում չկա։

Հակառակորդը շարունակում է ամրապնդել պաշտպանության բնագծերը, որոնք տեղակայված են ընթացիկ մարտական շփման գծի անմիջապես ետևում: Ամրակայաններ են կառուցապատվում Կոնստանտինովկայում, Չաչով Յարում, Սլավյանսկում, Կրամատորսկում։ Թշնամին դիրքեր է նախապատրաստում նաև Սումիի և Չեռնիգովի ուղղություններով՝ սպասելով նորանոր հատվածներում ճակատագծի ճեղքմանը։

Ուկրաինայում մոբիլիզացիան համընդհանուր բնույթ է ստացել։ Նախկինում «ամրագրում» ունեցող ձեռնարկությունների ղեկավարներին պարտավորեցնում են մեծ թվով աշխատակիցներ ուղարկել զինկոմիսարիատներ։  Հակառակ դեպքում ղեկավարներն իրենք կմեկնեն ռազմաճակատ։ Ընդ որում, նման մոբիլիզացիան վկայում է ոչ միայն Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի հետ կապված խնդիրների, այլև Ուկրաինայի արևմուտքում զգալի ռեզերվների նախապատրաստման մասին։

🔰Ամփոփումը կազմել են՝ Երկու մայոր։
  • 👍 3
More from @yerku_major
  1. Feb 15, 2023🌐#ամփոփում 2023թ. փետրվարի 15-ի առավոտից 🔴Ռուսաստանի ԶՈՒ հրթիռային հարված են հասցրել Արտ…
  2. Feb 14, 2023🌐#ամփոփում 2023թ. փետրվարի 14-ի առավոտից 🔴«Վագներ» մասնավոր ռազմական գործակալությունը հա…
  3. Feb 13, 2023#ամփոփում 2023թ. փետրվարի 13-ի առավոտից 🔴Գիշերը Ռուսաստանի ԶՈՒ «Գերան» անօդաչու թռչող սար…
  4. Feb 13, 2023🇦🇲🇮🇷 Հայաստանի փոխվարչապետը շնորհավորել է Իրանը Իսլամական հեղափոխության 44-ամյակի տարե…
  5. Feb 13, 2023🌐#Եզրափակիչ #ամփոփում 2023թ. փետրվարի 12-ից Նախաձեռնությունը անցած շաբաթ մնում էր Ռուսաստ…
  6. Feb 11, 2023🌐#ամփոփում 2023թ. փետրվարի 11-ի առավոտից 🔴 Ռուսաստանի ԶՈՒ երեկվա օրվա ընթացքում հրթիռներ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →