🇦🇲BND-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱՔՈՒ․ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՏՔԸ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ավգուստ Հանինգը ձերբակալվել է լրտեսության, պետական գաղտնիքներ բացահայտելու և պետական դավաճանության կասկածանքով։ Հետաքննության վարկածով՝ 2010 թվականից նրա նախկին աշխատակիցը նրան է փոխանցել BND-ի շուրջ 2 հազար փաստաթուղթ, որոնցից շատերը նախատեսված էին ներքին օգտագործման համար։ Առանձնահատուկ նշանակություն ունի այն դրվագը, որի համաձայն՝ Հանինգն օգտագործել է գաղտնի տեղեկություններ՝ օտարերկրյա հետախուզության աշխատակցի համար վերլուծական նյութ պատրաստելու նպատակով։ Թե որ հատուկ ծառայությունն է կանգնած եղել այդ կապի հետևում, պաշտոնապես չի բացահայտվել։ Միաժամանակ գերմանական լրատվամիջոցները հայտնել են Հանինգի՝ Ադրբեջանի հետ հնարավոր կապերի մասին։ Բաքուն դա կտրականապես հերքում է։
Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ փոխանցված նյութերը տեղեկություններ են պարունակել Ռուսաստանի և Իրանի, ինչպես նաև տարածաշրջանի վերաբերյալ արևմտյան հետախուզական գնահատականների մասին։ Ադրբեջանի համար նման տեղեկությունը կարող էր ռազմավարական արժեք ունենալ՝ հատկապես Ռուսաստանի դիրքորոշումը և Հարավային Կովկասում Արևմուտքի հնարավոր արձագանքը գնահատելու առումով։ Գլխավոր հարցն այն է, թե արդյոք այդ տեղեկությունը կարող էր ազդել Բաքվի՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական գործողություն սկսելու որոշման վրա։ Դրա ուղղակի ապացույցները դեռ չկան, սակայն իրադարձությունների ժամանակագրությունը հարցեր է առաջացնում։
Հետևաբար Հանինգի գործը կարող է շատ ավելի մեծ նշանակություն ունենալ։ Եթե գերմանական հետաքննությունը հաստատի Հանինգի, օտարերկրյա հետախուզության և Ռուսաստանի, Իրանի ու Հարավային Կովկասի վերաբերյալ տեղեկությունների միջև կապը, ինքնաբերաբար հարց կառաջանա․ վերջիվերջո ո՞վ էր ում օգտագործում՝ Հանինգը՝ ադրբեջանական կողմի՞ն, Բաքուն՝ Հանինգի՞ն, թե՞ երկուսն էլ ավելի լայն աշխարհաքաղաքական խաղի մաս էին։ Այդ ժամանակ արդեն խոսքը կլինի այն մասին, թե ինչպես Գերմանիայի՝ Եվրամիության անդամ երկրի հետախուզական կառույցը կարող էր ներգրավված լինել այն աշխարհաքաղաքական խաղի մեջ, որի ավարտը եղավ Ադրբեջանի կողմից Արցախի գրավումը։ Եվ սա այն նույն Եվրոպան է, որին Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն մոտեցնում է Հայաստանը։
🌐Ամբողջական նյութը՝ Հանրային Տրիբունալի կայքում։
Բաժանորդագրվիր Tribunal-ին
🇷🇺ОТ BND ДО БАКУ: НЕМЕЦКИЙ СЛЕД В ИСТОРИИ АРЦАХА
Бывший руководитель Федеральной разведывательной службы Германии Аугуст Ханнинг был арестован по подозрению в шпионаже, разглашении государственных секретов и государственной измене. По версии следствия, с 2010 года его бывший сотрудник передал ему около 2 тысяч документов BND, многие из которых предназначались для внутреннего использования. Особое значение имеет эпизод, согласно которому Ханнинг использовал секретную информацию для подготовки аналитического материала для сотрудника иностранной разведки. Какая именно спецслужба стояла за этим контактом, официально не раскрывается. В то же время немецкие СМИ сообщили о возможных связях Ханнинга с Азербайджаном. Баку это категорически отрицает.
По данным немецких СМИ, переданные материалы содержали информацию о России и Иране, а также западные разведывательные оценки ситуации в регионе. Для Азербайджана такие сведения могли иметь стратегическую ценность, особенно с точки зрения оценки позиции России и возможной реакции Запада на Южном Кавказе. Главный вопрос заключается в том, могла ли эта информация повлиять на решение Баку начать военную операцию против Арцаха в сентябре 2023 года. Прямых доказательств этого пока нет, однако последовательность событий вызывает вопросы.
Post #512
46
- 🔥 3