В арт-галерее Дилижана открылась выставка художницы Анны Барсовой «City of my Soul» (куратор – Ксения Якутович).
На выставке представлены акварельные пейзажи Дилижана и Армении, а также образы людей, объединённые не только общим визуальным языком, но и особым ощущением жизни. Это камерная поэзия повседневности: силуэты детей, бегущих к солнцу, уединённый дом в зелени, солнечные блики на улицах Дилижана. Художнице удаётся поймать мимолётные моменты и передать их тихое тепло.
Её Дилижан словно приглашает замедлиться и внимательнее посмотреть на то, что нас окружает. Выставка напоминает о простой, но важной способности — замечать светлое в повседневности, особенно когда вокруг непросто.
И конечно нас не оставил равнодушным шабак – дилижанский старожил, нередко становящийся объектом художественного отражения. Вот бы нам один такой в Space))
Выставка работает до 28 октября. Вход – по билету в арт-галерею.
Դիլիջանի արվեստի պատկերասրահում բացվել է նկարիչ Աննա Բարսովայի «City of my Soul» ցուցահանդեսը (համադրող՝ Քսենիա Յակուտովիչ)։
Ցուցահանդեսում ներկայացված են Դիլիջանի և Հայաստանի ջրաներկ բնանկարներ, ինչպես նաև մարդկանց կերպարներ, որոնց միավորում է ոչ միայն ընդհանուր գեղարվեստական լեզուն, այլև կյանքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը։ Սա առօրյայի փոքրիկ պոեզիա է՝ դեպի արևը վազող երեխաների ուրվագծեր, կանաչի մեջ առանձնացած տուն, արևի փայլատակումներ Դիլիջանի փողոցներում։ Նկարչուհուն հաջողվում է որսալ անցողիկ պահերն ու փոխանցել դրանց հանգիստ ջերմությունը։
Նրա Դիլիջանը կարծես հրավիրում է դանդաղելու և ավելի ուշադիր նայելու մեզ շրջապատող աշխարհին։ Ցուցահանդեսը հիշեցնում է մի պարզ, բայց կարևոր կարողության մասին՝ նկատել լուսավորն ու գեղեցիկը առօրյայում, հատկապես այն ժամանակ, երբ հեշտ չէ։
Եվ, իհարկե, մեր ուշադրությունից չվրիպեց նաև շաբակը՝ Դիլիջանի հին բնակիչը, որը հաճախ դառնում է գեղարվեստական պատկերման առարկա։ Երանի մենք էլ Space-ում մեկ այդպիսի ունենայինք։))
Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 28-ը։ Մուտքը՝ պատկերասրահի տոմսով։
Post #2130
307








- ❤ 25
- 👍 4