TGViewer
Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան @referentiaeorientales · 306 subscribers
Post #261 218
🥷🏻♟️Հետախուզական շախմատ. MİT-ի և Mossad-ի գաղտնի դաշինքներն ընդդեմ հայերի (ՄԱՍ 2)

(ՄԱՍ 1)

Հատուկ ծառայությունների գլոբալ խաղում կան թեմաներ, որոնց մասին բարձրաձայնում են միայն տասնամյակներ անց՝ արխիվային փաստաթղթերի բացահայտումից կամ խոշոր ձախողումներից հետո։ MİT-ի և Mossad-ի ստվերային համագործակցության ամենաուշագրավ, մութ ու ցավոտ դրվագներից մեկն ուղղված էր հայերի և, մասնավորապես, ԱՍԱԼԱ-ի դեմ՝ վերածվելով Բեյրութի փողոցներում մղվող անտեսանելի պատերազմի։

📍1980-ականների սկզբին՝ Սառը պատերազմի պայմաններում և Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների ֆոնին, գաղտնի պայմաններում մշակվում էին գործողություններ, որոնց գլխավոր նպատակն էր ֆիզիկապես չեզոքացնել հայկական ազատագրական պայքարի առանցքային գործիչներին։ Բեյրութը, որն այն ժամանակ վերածվել էր համաշխարհային հետախուզությունների բախման կետի, դարձավ այս գործողության գլխավոր թատերաբեմը, որտեղ թուրքական և իսրայելական ցանցերը գործում էին սերտ համակարգմամբ։

🎯Այս համագործակցության թիրախներից մեկը դարձավ Մինաս Սիմոնյանը, ով ԱՍԱԼԱ-ի նվիրյալ մարտիկներից ու գործիչներից էր։ 1982 թվականի դեկտեմբերի վերջին Բեյրութի փողոցներից մեկում, երբ նա վարում էր սեփական ավտոմեքենան, գործի դրվեց մանրակրկիտ մշակված պլան. անհայտ մարդասպանը մոտեցել և խլացուցիչով ատրճանակից արձակված դիպուկ ու հաշվենկատ կրակոցով սպանել էր նրան հենց ղեկի վրա։

⚖️Սպանությունների այս դաժան շղթան շարունակվեց դրանից կարճ ժամանակ անց։ 1983 թվականի մարտի 12-ին, Բեյրութում, իր իսկ տան շեմին դաժանորեն սպանվեց Կարապետ Փաշաբեզյանին։ Նա ԱՍԱԼԱ-ի երևելի դեմքերից էր, ով հանդես էր գալիս բացահայտ հանրային հայտարարություններով կազմակերպության անունից, իսկ նրա լուսանկարները պարբերաբար հայտնվում էին Բեյրութում տպագրվող ԱՍԱԼԱ-ի պաշտոնական «Հայաստան» ամսագրի էջերում։ Հարձակումը կատարվել էր հստակ հաշվարկով՝ հենց նրա տան մուտքի մոտ, ինչը վկայում էր հետախուզական պլանավորման և տեղական գործակալական ցանցերի անխափան աշխատանքի մասին։

💣Այս սարսափելի գործողությունների մանրամասներն ու թուրք-իսրայելական հետախուզական ստվերային կապերը հետագայում ջրի երես դուրս եկան տարբեր փաստաթղթերի բացահայտման միջոցով։ Մասնավորապես, Մինաս Սիմոնյանի և Կարապետ Փաշաբեզյանի ինքնությունն ու գործունեությունը հաստատվել էր Անկարայի Էսենբողա օդանավակայանի հարձակման գործով ձերբակալված Լևոն Էքմեքջյանի ցուցմունքների հիման վրա։ Էքմեքջյանը թուրքական հատուկ ծառայությունների կողմից ենթարկվել էր անմարդկային ճնշումներով հարցաքննությունների, որոնց ընթացքում կորզված տեղեկությունները հետագայում լայնորեն օգտագործվեցին MİT-ի և Mossad-ի կողմից՝ հայկական ազատագրական շարժման դեմ ուղղված ստվերային հետախուզական օպերացիաներում։

Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան
  • ❤ 3
  • 👏 2
  • 👍 1
More from @referentiaeorientales
  1. Sep 22, 2026⚠️ Азербайджанский псевдорелигиозный проект в Арцахе: от Дадиванка к Гандзасару 📍 Недавне…
  2. Sep 22, 2026⚠️ Ադրբեջանական կեղծ-կրոնական նախագիծը Արցախում. Դադիվանքից մինչև Գանձասար 📍 Այսպես կոչվա…
  3. Sep 16, 2026🥷🏻♟️Разведывательные шахматы: Тайные союзы MİT и Mossad против армян (ЧАСТЬ 2) (ЧАСТЬ 1)…
  4. Sep 14, 2026🥷🏻♟️Разведывательные шахматы: Тайные союзы MİT и Mossad (ЧАСТЬ 1) После формирования Вес…
  5. Sep 14, 2026🥷🏻♟️Հետախուզական շախմատ. MİT-ի և Mossad-ի գաղտնի դաշինքները (ՄԱՍ 1) Վեստֆալյան համակարգի…
  6. Sep 8, 2026🔥📈Հայ-թուրքական առևտուր․ Խաղաղության «մասնավոր» պատրանք, թե՞ տնտեսական ծուղակ Երբ քաղաքա…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →