TGViewer
Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան @referentiaeorientales · 306 subscribers
Post #249 274
🔎💼Իրավունքի քաղաքականացումը. Ինչպես է դատական համակարգը վերածվում «օրինական» մտրակի. թուրքական օրինակ

Ժամանակակից ավտորիտարիզմի ամենահետաքրքիր տրանսֆորմացիաներից մեկն այն է, որ քաղաքական ընդդիմախոսներին չեզոքացնելու համար այլևս կարիք չկա դիմելու բացահայտ բռնությունների կամ արտակարգ դրությունների։ Քաղաքագիտության մեջ սա հայտնի է որպես lawfare՝ իրավական համակարգի գործիքայնացում, որտեղ դատարաններն ու դատախազությունը դառնում են քաղաքական ինժեներիայի գլխավոր ճարտարապետները։ Թուրքական իրականության մեջ այս մեխանիզմի ամենացայտուն ու դասագրքային օրինակներից է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված հայտնի «Ahmak davası»-ն («Հիմարների դատավարությունը»)։

💻Ամեն ինչ սկսվեց 2019 թվականին, երբ Թուրքիայի իշխող համակարգը կրեց վերջին տարիների իր ամենացավոտ տեղական պարտությունը։ Ստամբուլի ընտրությունների արդյունքները չեղարկելուց և կրկնակի ընտրություններում Իմամօղլուի էլ ավելի ջախջախիչ հաղթանակից հետո քաղաքական լարվածությունը հասավ իր պիկին։ Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հասցեագրված քննադատությանն ի պատասխան՝ Իմամօղլուն լրագրողների հետ զրույցում նշեց, որ
«ընտրությունները չեղարկողներն են հիմարները»։

Այս մեկ բառը բավարար էր, որպեսզի պետական ապարատը գործի դնի իրավական մաշտաբային մի մեքենա։

🖋️🚩Թուրքիայի քրեական օրենսդրության լայն մեկնաբանությունը թույլ տվեց այդ խոսքը որակել որպես Բարձրագույն ընտրական կոմիսիայի պաշտոնյաներին հասցված վիրավորանք։ Արդյունքում դատարանը կայացրեց 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և, որ ամենակարևորն է, քաղաքական գործունեության արգելքի վճիռ։ Սա սովորական դատական գործընթաց չէր, այլ մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկված քաղաքական տրանզակցիա. ընդդիմության ամենահավանական միասնական թեկնածուին զրկել համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ պահպանելով «իրավական պետության» արտաքին ֆասադը։

Այս դեպքի գիտական ու ռազմավարական նշանակությունն այն է, թե ինչպես է կառավարվում վճռի կիրառման ժամանակը։ Վճռաբեկ դատարանում գործը տարիներով կախված վիճակում պահելը ստեղծում է մշտական «Դամոկլյան սուր» ընդդիմադիր գործչի գլխին։ Դատական համակարգը չի շտապում վերջնական կնիք դնել. այն սպասում է քաղաքական ամենահարմար պահին, երբ Իմամօղլուի քաղաքական վերելքը կսպառնա գործող համակարգին։

Արդյունքում ձևավորվում է մի մոդել, որտեղ ընդդիմության դեմ պայքարը տեղափոխվում է դատարանների լուռ դահլիճներ։

Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան
  • 💯 7
  • 👍 4
More from @referentiaeorientales
  1. Sep 22, 2026⚠️ Азербайджанский псевдорелигиозный проект в Арцахе: от Дадиванка к Гандзасару 📍 Недавне…
  2. Sep 22, 2026⚠️ Ադրբեջանական կեղծ-կրոնական նախագիծը Արցախում. Դադիվանքից մինչև Գանձասար 📍 Այսպես կոչվա…
  3. Sep 16, 2026🥷🏻♟️Разведывательные шахматы: Тайные союзы MİT и Mossad против армян (ЧАСТЬ 2) (ЧАСТЬ 1)…
  4. Sep 16, 2026🥷🏻♟️Հետախուզական շախմատ. MİT-ի և Mossad-ի գաղտնի դաշինքներն ընդդեմ հայերի (ՄԱՍ 2) (ՄԱՍ 1…
  5. Sep 14, 2026🥷🏻♟️Разведывательные шахматы: Тайные союзы MİT и Mossad (ЧАСТЬ 1) После формирования Вес…
  6. Sep 14, 2026🥷🏻♟️Հետախուզական շախմատ. MİT-ի և Mossad-ի գաղտնի դաշինքները (ՄԱՍ 1) Վեստֆալյան համակարգի…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →