🇹🇷🕌Ո՞վ է ղեկավարում Թուրքիան. կառավարության պաշտոնական կազմն ու իրական դերակատարները
Սիրելի ընթերցողներ, այսօր որոշել եմ ներկայացնել իմ խնդրո առարկա երկրում գործադիր իշխանության ամբողջական կառուցվածքը․ մենք պարբերաբար խոսում ենք կոնկրետ գործող անձանց ու նրանց քայլերի մասին, բայց մինչ օրս առիթ չէինք ունեցել նրանց դիտարկելու այս ամբողջական ստրուկտուրայի մեջ։
🔎2018 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան անցել է Նախագահական կառավարման համակարգին (Cumhurbaşkanlığı Hükümet Sistemi): Վարչապետի պաշտոնը վերացված է, իսկ գործադիր իշխանության ամբողջ ուղղաձիգը կենտրոնացված է Նախագահի ձեռքում, ով միաժամանակ հանդիսանում է թե՛ պետության, թե՛ կառավարության ղեկավարը։
Ստորև ներկայացրել եմ Թուրքիայի կառավարության կազմը👇🏻
📍Գործադիր իշխանության ղեկավարում
▪️Թուրքիայի Հանրապետության Նախագահ (Cumhurbaşkanı) — Ռեջեփ Թայիփ Էրդողան
▪️Փոխնախագահ (Cumhurbaşkanı Yardımcısı) — Ջևդեթ Յըլմազ
📍Նախարարություններ (17 նախարար)
▪️Արտաքին գործերի նախարար (Dışişleri Bakanı) — Հաքան Ֆիդան
▪️Ազգային պաշտպանության նախարար (Millî Savunma Bakanı) — Յաշար Գյուլեր
▪️Ներքին գործերի նախարար (İçişleri Bakanı) — Մուստաֆա Չիֆթչի
▪️Արդարադատության նախարար (Adalet Bakanı) — Աքըն Գյուրլեք
▪️Գանձապետարանի և ֆինանսների նախարար (Hazine ve Maliye Bakanı) — Մեհմեթ Շիմշեք
▪️Էներգետիկայի և բնական պաշարների նախարար (Enerji ve Tabii Kaynaklar Bakanı) — Ալփարսլան Բայարքթար
▪️Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար (Sanayi ve Teknoloji Bakanı) — Մեհմեթ Ֆաթիհ Քաջըր
▪️Առևտրի նախարար (Ticaret Bakanı) — Օմեր Բոլաթ
▪️Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար (Ulaştırma ve Altyapı Bakanı) — Աբդուլքադիր Ուրալօղլու
▪️Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար (Çevre, Şehircilik ve İklim Değişikliği Bakanı) — Մուրաթ Քուրում
▪️Առողջապահության նախարար (Sağlık Bakanı) — Քեմալ Մեմիշօղլու
▪️Ազգային կրթության նախարար (Millî Eğitim Bakanı) — Յուսուֆ Թեքին
▪️Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար (Çalışma ve Sosyal Güvenlik Bakanı) — Վեդաթ Իշըքհան
▪️Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար (Aile ve Sosyal Hizmetler Bakanı) — Մահինուր Օզդեմիր
▪️Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար (Tarım ve Orman Bakanı) — Իբրահիմ Յումաքլը
▪️Մշակույթի և զբոսաշրջության նախարար (Kültür ve Turizm Bakanı) — Մեհմեթ Նուրի Էրսոյ
▪️Երիտասարդության և սպորտի նախարար (Gençlik ve Spor Bakanı) — Օսման Աշքըն Բաք
📍Նախագահին կից վարչություններ և ծառայություններ (Այս կառույցներն ուղղակիորեն ենթարկվում են Նախագահին)
▪️Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար — Իբրահիմ Քալըն
▪️ Հանրային կապերի/Հաղորդակցության վարչության պետ — Ֆահրեթթին Ալթուն
▪️Պաշտպանական արդյունաբերության վարչության պետ — Հալուք Գյորգյուն
▪️Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար — Օքայ Մեմիշ
▪️Պաշտպանության գլխավոր շտաբի պետ — բանակի գեներալ Մեթին Գյուրաք
💼Այսպիսով, չնայած պաշտոնապես գոյություն ունեցող գործադիր իշխանությանն ու 17 նախարարություններից կազմված կաբինետին, վերլուծությունը ցույց է տալիս, որ իրական ռազմավարական որոշումների կայացման կենտրոնը տեղափոխվել է այլ հարթություն։ Էրդողանի անմիջական շրջապատի առանցքային դերակատարները՝ Հաքան Ֆիդանը, Իբրահիմ Քալընը, Ֆահրեթթին Ալթունը, Յաշար Գյուլերը, Ալփարսլան Բայարքթարն ու Մեհմեթ Շիմշեքը, ըստ էության, ձևավորել են յուրօրինակ «խորքային պետություն» հենց կառավարության ներսում։ Հետախուզական, ռազմական, արտաքին քաղաքական, էներգետիկ, տնտեսական և տեղեկատվական հիմնական լծակների կենտրոնացումը այս նեղ օղակում կանխորոշում է Թուրքիայի պետական քաղաքականության իրական օրակարգն ու աշխարհաքաղաքական առաջնահերթությունները։
Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան
Post #248
254

- 💯 9
- 👍 2
- ❤ 1
- 🤔 1