Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր ելույթի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գործունեությանը, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներին և միջազգային հանրության արձագանքին:
«Սա էթնիկ զտում է՝ պարզ և հստակ, բայց մենք կրկին ականատես եղանք ՄՔԴ-ի անգործությանը»,- հայտարարել է Վարդևանյանը։
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հռոմի կանոնադրության ստեղծման ժամանակ միջազգային հանրությունը խոստացել էր, որ մարդկությանը մտահոգող ամենալուրջ հանցագործություններն անպատիժ չեն մնա, սակայն Լեռնային Ղարաբաղի պարագայում այդ պարտավորությունները լիարժեքորեն չեն իրագործվել։
Post #1232
348
- 👍 13
- 🙏 1