TGViewer
ReArtsakh ReArtsakh @merartsakh · 1.45K subscribers
Post #1245 150
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր խորհրդարանը կատարելության է հասցրել սեփական խղճի առաջ արդարանալու արվեստը։ Արդեն մի քանի ամիս է՝ մենք շարունակաբար բանաձևեր ենք ընդունում՝ իրավացիորեն դատապարտելով Ադրբեջանի քաղաքական իրավիճակը, սակայն մեր խոսքերին գործնական քայլեր չեն հաջորդում։
Մինչդեռ տեղում տիրող իրական իրավիճակն անհապաղ միջամտություն է պահանջում։

Բռնաճնշումների առաջին զոհերն են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները և քաղաքական ընդդիմախոսները, որոնց Ալիևի ավտորիտար ռեժիմը հետևողականորեն լռեցնում է։ Հետապնդումների են ենթարկվում նաև Լեռնային Ղարաբաղի հայ նախկին ղեկավարները, որոնք մինչ օրս ապօրինաբար պահվում են ադրբեջանական բանտերում՝ կեղծ դատավարությունների արդյունքում։

Իսկ ի՞նչ է անում Եվրամիությունը գործնականում։ Մի կողմից՝ նոր գործընկերության համաձայնագիր է կնքում Բաքվի հետ, մյուս կողմից՝ Եվրամիության մեր ներկայացուցիչներին տանում է շրջայցի դեպի 2023 թվականի էթնիկ զտումների հետևանքով հայաթափված Լեռնային Ղարաբաղ։ Ի՜նչ ցինիզմ։
Ակնհայտ է, որ մենք պետք է պահանջենք անհապաղ և առանց որևէ նախապայմանի ազատ արձակել բոլոր ադրբեջանցի քաղբանտարկյալներին, ինչպես նաև անհապաղ և առանց որևէ նախապայմանի ազատ արձակել բոլոր հայ գերիներին, որոնք ապօրինաբար պահվում են անազատության մեջ։

Սակայն միայն բանաձևեր ընդունելն այլևս բավարար չէ։ Ժամանակն է, որ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները պայմանավորենք մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խստիվ պահպանմամբ։
Հակառակ դեպքում Եվրամիությունը վերջնականապես կկորցնի իր վստահելիության վերջին մնացորդները։

Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ քննարկումների ընթացքում ֆրանսիացի պատգամավոր, «Ձախակողմյաններ» խմբակցության ներկայացուցիչ Մարինա Մեզյուրի ելույթը
  • 👍 5
  • ❤ 1
  • 🙏 1
More from @merartsakh
  1. Oct 11, 2026Ռամզան Կադիրովը Բաքվում շնորհավորել է Իլհամ Ալիևին Ղարաբաղի օկուպացիայի կապակցությամբ Չեչն…
  2. Oct 10, 2026Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում կայանալու է Կառավարության ներկայացուցիչների և արցախցիների հանդիպու…
  3. Oct 9, 2026Եվրախորհրդարանը սաստել է Բաքվին․ Պահանջում են ազատ արձակել հայ գերիներին Եվրոպական խորհրդա…
  4. Oct 9, 2026Վանդալիզմ Ստեփանակերտում․ Ադրբեջանցիները քանդում են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ադրբեջ…
  5. Oct 9, 2026Ականի պայթյուն օկուպացված Ջրականում Մանրամասները՝ հոդվածում https://natnews.am/5099/
  6. Oct 9, 2026Տեսաֆիլմն արցախցի մանկագիր, երգիչ, երգահան Գուրգեն Գաբրիելյանի մասին է... Հեղինակ և վարող`…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →