💰 ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները
Կենտրոնական բանկի (ԿԲ) ղեկավար կազմի՝ խորհրդի անդամների, ֆինանսական հայտարարագրերում վերջին տարիներին տեղի են ունեցել էական փոփոխություններ: Որոշ ակտիվներ բազմապատկվել են, մյուսները՝ նվազել կամ ամբողջությամբ վերացել։ Արժեթղթերը դարձել են հայտարարագրվող միջոցների նկատելի մասը, աճել են նաև որոշ պաշտոնյաների ավանդներն ու տրված փոխառությունները։ Միաժամանակ նրանց տարեկան եկամուտները տասնյակ միլիոնավոր դրամների են հասնում, իսկ առանձին դեպքերում նույն հայտարարագրերում միաժամանակ առկա են խոշոր վարկեր, ներդրումներ և ֆինանսական այլ պարտավորություններ։
🔻 Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վերջին տարիներին ավելացրել է իր ունեցած պարտքային և այլ արժեթղթերի ծավալը։ Ըստ հայտարարագրի՝ Գալստյանը դրանք ձեռք է բերել 2019թ․-ից սկսած: Եթե 2021թ․ տարեսկզբին դրանց ընդհանուր արժեքը 7 մլն 120 հազ. դրամ էր, ապա 2024թ․ տարեվերջին այն հասել էր 70 մլն 530 հազ. դրամի, իսկ 2025թ․ սկզբին՝ 141 մլն 270 հազ․, արդեն նույն տարվա վերջին՝ 114 մլն 70 հազ. դրամ։
🔗Ավելին՝ կարդա ՀՈԴՎԱԾՈՒՄ
Post #63397
810