TGViewer
Հետք Հետք @hetqonline · 13.5K subscribers
Post #63382 1.52K
❌ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակի պատճառով փակվել է

Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող Ոսկեհատի կամուրջը երեկվանից՝ սեպտեմբերի 24-ից, երկկողմանի փակ է երթևեկության համար։

Կամուրջը վթարային է։ Դրա ողջ երկայնքով ասֆալտը քայքայված է, բազմաթիվ փոսեր են առաջացել, բացվել են կարերը։ Քայքայվել են ոչ միայն ճանապարհի ասֆալտածածկույթը, այլև կամուրջի կոնստրուկցիաները։ Որոշ հատվածներում արդեն երևում են մետաղական մասերը։

Գրեթե ամբողջությամբ վնասված են նաև կամուրջի արգելապատնեշները։ Դրանք այլևս պատշաճ կերպով չեն ապահովում ճանապարհի եզրային հատվածների անվտանգությունը։

Խնդիրը նոր չէ։ Դեռևս գարնանից ճանապարհի վնասված հատվածներից մեկում շրջանցման նշան էր տեղադրված։ Չնայած դրան՝ ճանապարհը շարունակել է շահագործվել, իսկ վարորդները պարբերաբար բարձրաձայնել են դրա վատ վիճակի մասին։
  • 👀 4
  • 🗿 2
  • ❤ 1
  • 👍 1
More from @hetqonline
  1. Sep 26, 2026Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները Մայր…
  2. Sep 26, 2026🗳 «Թեմա համար 1». Ովքե՞ր են մասնակցում ՏԻՄ ընտրություններին և ո՞րն է «համերաշխության» ճան…
  3. Sep 25, 2026🇦🇲🇱🇻 Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Լատվիայի նկատմամբ՝ 2-0 հաշվով։ Այս հաղթանակի…
  4. Sep 25, 2026«ԴասաTOOL». ինչպես պարզել կայքի տիրոջը Երբեւէ ստացե՞լ եք կասկածելի նամակներ, որոնք ձեզ անհ…
  5. Sep 25, 2026Խնամքի կենտրոնում գտնվող տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց «Հետքի» խմբագրությ…
  6. Sep 24, 2026❗️Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրա…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →