TGViewer
Channel Public Channel
Կարճ ասած

Կարճ ասած

@brieftoday

Yerevan.today լրատվական վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
Սևակ Հակոբյանի տելեգրամյան ալիք
Subscribers
710
Photos
93
Videos
644
Links
379
Recent Posts 20 shown
Post #880 187
Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում․ «Կարճ ասած»

Իսկ ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը՝ այս ամենի մեղավորն ու պատասխանատուն այսօր, հոկտեմբերի 9-ին, 44-օրյա պատերազմի տարելիցին, երբ ԵԽ-ն պահանջում էր հայ գերիներին վերադարձնել․ Ալիևի հետ ու նրա կողքին սեղան էր նստել, հաց էր կիսում, սրտիկ էր ցույց տալիս ադրբեջանական երգի տակ
  • 💯 7
  • 🔥 3
Post #878 205
Փաշինյանի պուլտը էլի գործի են դրել․ «Կարճ ասած»

Սա հեռակառավարման վահանակ է՝ պուլտ։ Ոնց ուզես՝ կառավարում ես։ Դնում ես այն ալիքը, որը ցանկանում ես տեսնել․ եթե տրամադրությունդ վատ է՝ կարող ես փոխել կոմեդիա, լացդ գալիս է՝ հնդկական կինո։ Տպավորություն է, որ նրան էլ այդպես կառավարում են վահանակով։

Կհարցնեք՝ որտե՞ղ է գտնվում մարդամեկի կառավարման պուլտը, երբ խոսում է ադրբեջանցի տեռորիստից։ Կհարցնեք՝ որտե՞ղ է գտնվում նույն պուլտը, երբ հարաբերությունները քանդում է և գյուղացուն մատնում աղքատության․ տպավորություն է, որ Եվրամիության ձեռքին։ Ո՞վ է  կառավարում պուլտը, երբ սա Իրանի հետ սահմանին բերում է նրանց թշնամի ամերիկացիներին։ Տպավորություն է, որ հենց ԱՄՆ-ն։ Երբ հարձակվում է Եկեղեցու վրա, տպավորություն է, որ կառավարման պուլտը գտնվում է Փաշազադեի ձեռքին։

Այ տպավորություն է, որ այդ պուլտը գրպանները դրել են և կառավարում են ըստ տրամադրության և ցանկության։ Մի տարբերություն կա․ երբ մենք պուլտը սեղմում ենք, երբեմն դանդաղում է, ուշ է կատարում հրահանգը։ Իսկ այ այդ մյուս պուլտին «զադերժկա» չկա
  • 💯 11
Post #876 264
«Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ․ «Կարճ ասած»

Քննիչ հանձնաժողով է պետք ոչ թե Եկեղեցու, այլ բարձիթողի սահմանների համար
  • 💯 13
Post #875 222
Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն․ «Կարճ ասած»

Ադրբեջանը սրանով ասում է՝ մենք գալու ենք, մտնենք ձեր տները։ Իսկ ՀՀ իշխանություն կոչվածի քայլերն էլ ասում են՝ դուք պետք է ինքնապաշտպանվեք, մենք չկանք։ Մենք զբաղված ենք մեր աթոռով։ Բազմիցս ասել ենք, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը, նրա «խաղաղությունը» դուք քիչ կտարբերեք սողացող պատերազմից։ Իսկ էն նախագահը, որի օրոք ադրբեջանցին, անգամ եթե փախչելու լիներ իր երկրից, ռիսկ չէր անի անցներ մեր սահմանը, այ էդ նախագահին տարել են ԿԳԲ-ի պադվալ՝ ընտանիքով։
  • 💯 14
Post #874 495
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

Ուժային կառույցները հնարավորինս մեղմ ու փափուկ են ներկայացնում դեպքը։ Հարց է, թե ոնց է կարողացել անցնել սահմանը և այդքան առաջ գալ։ Հարց է, թե ինչու են ԱԱԾ-ն, ՊՆ-ն լռել, եթե երկու օր ավտոմատով զինված ադրբեջանցի է եղել ՀՀ տարածքում։ Ընդդիմադիրների նկատմամբ անհանդուրժող, թշնամաբար տրամադրված ԱԱԾ-ն ու ոստիկանությունը գոյություն ունե՞ն, երբ խոսքը գնում է մեր սահմանների, անվտանգության մասին
  • 💯 16
  • 👍 2
Post #873 293
Կարմիր քա՞րտ, թե ևս մեկ թղթի կտոր․ «Կարճ ասած»

ԵԽԽՎ զեկույցով էլ, առանց զեկույցի էլ հասկանալի է, որ այս իշխանությունը լեգիտիմ չէ։ Բայց դրանից հետո գալիս է ամենակարևոր հարցը՝ ի՞նչ է փոխվելու։ Որովհետև զեկույցները կարող են արձանագրել, դատապարտել, առաջարկություններ ներկայացնել, բայց Հայաստանի քաղաքացիների համար վերջնական չափանիշը ոչ թե զեկույցի հաստությունն է կամ գեղեցիկ ձևակերպումները, այլ այն՝ այդ ամենից հետո երկրում իրականում փոխվո՞ւմ է քաղաքական միջավայրը, ուժեղանո՞ւմ են իրավական երաշխիքները, վերանայվո՞ւմ են խնդրահարույց որոշումները։ Ոչ։ Վստահաբար՝ ոչ։ Մեր երկրում իշխում է մի ուժ, որը որոշումներ է կայացնում, կալանքներ տալիս, երկրի ճակատագրի հետ խաղում, և ոչ լեգիտիմ է։ Հենց այդ լեգիտիմության ճգնաժամն է, որ սրան դրդում է սխալ որոշումներ կայացնելու՝ հանուն աթոռի։ Սրանց յուրաքանչյուր որոշում վերածվում է նոր սխալի, նոր ողբերգության։
  • 💯 11
  • 👍 2
  • 🔥 2
Post #872 519
Ինքնագոլ արածները պահանջում են հեռացնել դարպասապահին․ «Կարճ ասած»

Հայաստանի հավաքականը երեկ 3 գնդակ է բաց թողել, կրել պարտություն և դրանով նյարդայնացրել է ՔՊ-ական պատգամավորին․ սա էլ նեղսրտած գրում է, թե՝ ո՞նց կարող է այսքանից հետո հավաքականի դարպասապահը մնա։ Այսինքն, ըստ ՔՊ-ի՝ պատասխանատվությունն աշխատում է միայն էն ժամանակ, երբ դա վերաբերում է ուրիշներին։ Իսկ հարցնենք՝ այդ ՔՊ-ականը, նրա շեֆը Հայաստանի Հանրապետության դարպասներին քա՞նի գոլ են թողեել, այդ գնդակներից քա՞նիսի հարվածներն էր մահացու և ինչպե՞ս եղավ, որ շարունակում են մնալ ՀՀ քաղաքական հավաքականի խաղացողներ։ Այդ դարպասապահի բաց թողած գոլի արդյունքն էլ նայեք, ձեր բաց թողած գոլերին էլ․․․
  • 💯 13
  • 👍 4
Post #871 192
Ինչե՞ր են պայմանավորվել թշնամու հետ․ «Կարճ ասած»

Եռաբլուրի բարձունքում ողբ էր, Նորքի բարձունքից՝ քեֆ-ուրախություն։ Իսկ ինչի՞ պետք է ՔՊ-ն քեֆ չաներ, ինչի՞ պետք է ուրախ չլինեին․ հո՞ղ են կորցրել, երեխանե՞ր, ամուսիննե՞ր, հայրե՞ր, տնե՞ր, առողջությո՞ւն, հայրենի՞ք․․․ Մենք կորցրել ենք, իրենք ի՞նչ են կորցրել, անգամ իրենց գրողի տարած աթոռը չեն կորցրել
  • 💯 12
  • 👍 5
Post #870 383
Այս իշխանության պարագայում տեղին է հարցը, թե հատկապես սահմանամերձ համայնքները հաջորդ ընտրություններին բնակչության ի՞նչ կազմով են մասնակցելու, քա՞նի տոկոսն է լինելու հայ, քա՞նիսը, օրինակ՝ ադրբեջանցի։ ՍրաԵթե Ադրբեջանի հրահանգով հողեր է տալիս, կաթողիկոսի վրա է գրոհում, հրահանգով չի՞ բերի նրանց բնակեցնելու։ Կանեն ամեն ինչ, որ արդեն հաջորդ ընտրություններին մոտենանք ավելի փոքր սահմաններով, փոփոխված բնակչության կազմով, և ոչ միայն ընտրողների, այլև ընտրվողների մեջ լինեն թշնամի պետության ներկայացուցիչներ։
 
Ջերմուկը 2021-ի ընտրություններին ավելի մեծ տարածքով էր․ այսօր տասնյակ քառակուսի կիլոմետրեր օկուպացված է։
 
Ընդամենը երեք ամիս առաջ տիգրանաշենցիները երկրի ղեկավար էին ընտրում, հիմա նույն ղեկավարը Տիգրանաշենը կնքել է ադրբեջանական անունով և պատրաստվում է հանձնել։
 
ՏԻՄ ընտրություններ են լինելու Սյունիքում, որտեղ խորանալով՝ Ադրբեջանը ամրապնդել է իր հենակետը։ Մեր տարածքում։

«Արևմտյան Ադրբեջան» վտանգավոր թեզին հասնում են այ այդպես՝ մանր քայլերով, կալանքներով, խլումներով, հանձնումներով, ազգային արժեքների վրա գրոհով
  • 👍 11
Post #869 430
Իսկ թալանի մրցանա՞կը երբ կստանա․ «Կարճ ասած»

Պաշտոնյաների աշխատավարձի կտրուկ բարձրացումով, ամենայն հավանականությամբ, սրանք պատրաստվում են հնարավոր կտրուկ թանկացումներին։ ԿԲ նախագահն ասում է՝ գազի գինը որ աճի, ապոկալիպտիկ սցենար է։ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ ի՞նչ ես ասում, բան էլ չի լինի, փող կունենանք։ Այո՛, ճիշտ է ասում, փող կունենան, բայց՝ մենակ իրենք, կառավարությունն այնքան բարձրացրեց իրենց աշխատավարձը, որ ցանկացած գնաճ՝ գազ կլինի, բենզին կլինի, ոչ մի ազդեցություն չի ունենա իրենց վրա։ ԿԲ նախագահն ասում է՝ վարկերի տոկոսները կբարձրանան, գնաճ կլինի։ Այսինքն՝ այս մարդիկ իրենց ապահովագրում են հնարավոր ամեն ինչից։ Նիկոլն այս բարձրացումներով, ըստ երևույթին, կանխում է պետապարատում բունտը։ Իսկ դուք, ժողովուրդ, սրանց վեջը չեք։ Քեզ ասում է՝ եթե դժգոհ չլինեիր, ինձ չէիր ընտրի, իսկ եթե դժգոհ ես՝ հեղափոխություն արա
  • 💯 12
Post #867 417
ՔՊ-ն հարստանում է, ժողովուրդը դառնում անգրագետ․ Այդ ո՞նց․ «Կարճ ասած»

Այնպես չէ, թե սրանք 9 տարի բան չեն արել։ Նիհար, լոյլոզ պատմության դասատուից ստացել են այլևս չաղ պաշտպանության նախարար, վարձով ապրողից ստացել են 8 տան տեր ՔՊ-ական, 500 հազար դրամ տարեկան եկամտով ՔՊ-ականից ստացել են տարեկան 24 մլն դրամ աշխատավարձով աշխատակազմի ղեկավար։ Ու դա՝ միայն հայտարարագրերով, փոփոխություն լինի, նոր կիմանանք՝ էլ որտեղ ինչ ակտիվներ ունեն։ Բացե՛ք ՔՊ-ական այսօրվա պաշտոնյաների, պատգամավորների՝ 2018 թվականի ֆոտոները ու հիմիկվա ֆոտոները, ու այս հաղորդումից ավելի լավ կասեն, թե ինչու է երկիրը վարի գնում, իրենք՝ դառնում չաղ ու բախտավոր
  • 👍 7
  • 💯 6
Post #866 239
Ադրբեջանի նախագահի օգնականն օկուպացված Արցախում հայկական Գանձասարը, Դադիվանքը ներկայացնում է որպես աղվանական։ Հայաստանի իշխանությունից արձագանք չկա, որպեսզի, ըստ իրենց հիմնավորման, պատերազմ չլինի։ Ի՞նչ եք կարծում, եթե օկուպացրած Արցախի հայկական եկեղեցիներն Ադրբեջանը վերածի մզկիթի, Հայաստանի իշխանությունը դե՞մ կլինի։ Դժվարանում եմ ասել։ Իսկ կարձագանքի՞։ Կարծում եմ՝ ոչ։
 
Իսկ ի՞նչ եք կարծում, եթե Ադրբեջանը պահանջի մզկիթ դարձնել Հայաստանում եկեղեցիները, հնարավո՞ր է այս իշխանությունը դարձյալ լռի՝ «որ փխրուն խաղաղությանը չխոչընդոտենք» հիմնավորմամբ։ Չէ՞ որ Փաշինյանի կառավարությունը եկեղեցու և կաթողիկոսի նկատմամբ գրոհը սկսեց հենց ադրբեջանցի Փաշազադեի ցուցումից հետո։
 
Եվ բնական է, որ քաղաքացիները խոր անհանգստություն ունեն, կասկած ունեն, որ զանազան քայլերով իշխանությունը փորձում է հասնել նրան, որ մեր երկիր բերեն բնակեցնելու ադրբեջանցիների։ Անհանգստանում են, որ նրանք շատանալու են արագ, իսկ մենք պակասելու ենք, նրանք ունենալու են իրենց դպրոցները, իրենց ոստիկանը, իրենց իրենց համայնքապետերը, պատգամավորները, մզկիթները․․․
  • 👍 5
  • 💯 3
Post #864 225
Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում․ «Կարճ ասած»

Նիկոլն ասում է․ «Ես ինչի՞ միլիոնատեր չեմ, ո՞ր տարածքն է իմը»։ Իսկ ո՞վ ասաց, որ միլիոնատեր չես։ Դա դո՛ւ ես ասում, թե այդպիսին չես․ իսկ քո միլիոնների մասին կիմանանք քեզ հեռացնելուց հետո։ Ժողովուրդը հարցնում է․ «Իսկ ինչո՞ւ պետք է քեզ հավատանք»։ Որ քո անունով գրանցված գույքեր ու միլիոնավոր դոլարներ չկան, չի նշանակում, թե չունես։ Ասում է․ «Չկա տենց պաշտոնյա, որ ինքը փող է աշխատում, ինձ էլ փայ է տալիս, չկա, բացառված է»։ Ինչի՞ հավատամ․ էդ որ առաջ կար պաշտոնյա, որ քեզ փող էր տալիս, չնայած որ պատգամավոր էիր ընդամենը, հիմա վարչապետ ես, ինչո՞ւ պետք է չտան
  • 👍 9
  • 💯 6
Post #863 294
«Լեզուդ չլիներ․․․»․ Իր օրոք երեխաները մեծանում են անգրագետ, մեղադրում է նախկիններին․ «Կարճ ասած»

Որպեսզի արդարացնի իր իշխանության տկարությունը, ում ասես մեղադրեց, ընդհուպ՝ ժողովրդին մեղադրեց անգրագիտության մեջ։ Ժողովրդին թամբալ ասել էին, համբալ ասել էին, ինչ ասես չէին ասել սրանք, միայն անգրագետ չէին ասել, դա էլ ասաց։ Սրանց, վստահ եմ, չի հետաքրքրել կրթությունը, աշակերտների գրագիտության մակարդակն ու նրանց ապագան, սրանց հետաքրքրել է փողը, դպրոցի շինարարական տենդերները, բարեկամներին դպրոցներում աշխատանքի տանելը, իրենց քաղաքական թեկնածուին չաջակցող ուսուցիչներին աշխատանքից ազատելը։ Վստահեցնում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը 2065 թվականին լինի իշխանության, ու մեր երկրում քարը քարի վրա չթողնի, էլի մեղադրելու է նախկիններին
  • 💯 10
  • 👍 5
  • 🔥 2
Post #862 284
Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից․ «Կարճ ասած»

Կրթական այս խայտառակ իրավիճակի պատասխանատուն երրորդ ժամկետ գնացող իշխանությունն է։ Ժողովուրդ, ծնողներ, մտածեք ձեր երեխաների մասին, մտածեք, մտահոգվեք, թե այս իշխանությունը՝ իր կառավարչական որակներով, ինչ է դարձնելու ձեր երեխաներին։ Եթե սրանք 8 տարի մնացել են նույն դասարանի վրա, և այսօր զոռով խլել են ևս 5 տարի նույն դասարանում մնալու հնարավորություն, պետք չէ դժգոհել, որ այսպիսին է կրթական մակարդակը։ Իսկ ի՞նչ էինք ուզում, ինչո՞ւ պիտի այս ոլորտում լավ լիներ, եթե մնացած բոլոր ոլորտներում ձախողել են
  • 💯 15
  • 👍 5
  • 🔥 2
Older posts →

About this channel

How can I read @brieftoday without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for Կարճ ասած: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does Կարճ ասած have?
Կարճ ասած (@brieftoday) has 710 subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does Կարճ ասած know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →