TGViewer
Կարճ ասած Կարճ ասած @brieftoday · 710 subscribers
Post #866 244
Ադրբեջանի նախագահի օգնականն օկուպացված Արցախում հայկական Գանձասարը, Դադիվանքը ներկայացնում է որպես աղվանական։ Հայաստանի իշխանությունից արձագանք չկա, որպեսզի, ըստ իրենց հիմնավորման, պատերազմ չլինի։ Ի՞նչ եք կարծում, եթե օկուպացրած Արցախի հայկական եկեղեցիներն Ադրբեջանը վերածի մզկիթի, Հայաստանի իշխանությունը դե՞մ կլինի։ Դժվարանում եմ ասել։ Իսկ կարձագանքի՞։ Կարծում եմ՝ ոչ։
 
Իսկ ի՞նչ եք կարծում, եթե Ադրբեջանը պահանջի մզկիթ դարձնել Հայաստանում եկեղեցիները, հնարավո՞ր է այս իշխանությունը դարձյալ լռի՝ «որ փխրուն խաղաղությանը չխոչընդոտենք» հիմնավորմամբ։ Չէ՞ որ Փաշինյանի կառավարությունը եկեղեցու և կաթողիկոսի նկատմամբ գրոհը սկսեց հենց ադրբեջանցի Փաշազադեի ցուցումից հետո։
 
Եվ բնական է, որ քաղաքացիները խոր անհանգստություն ունեն, կասկած ունեն, որ զանազան քայլերով իշխանությունը փորձում է հասնել նրան, որ մեր երկիր բերեն բնակեցնելու ադրբեջանցիների։ Անհանգստանում են, որ նրանք շատանալու են արագ, իսկ մենք պակասելու ենք, նրանք ունենալու են իրենց դպրոցները, իրենց ոստիկանը, իրենց իրենց համայնքապետերը, պատգամավորները, մզկիթները․․․
  • 👍 5
  • 💯 3
More from @brieftoday
  1. Oct 12, 2026Ո՞ւմ երեխայի կյանքի հաշվին է Սուրեն Պապիկյանը մնում պաշտոնին․ «Կարճ ասած» Արձանագրենք՝ մեր…
  2. Oct 9, 2026Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում․ «Կարճ ասած» Իսկ ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը՝ այս ամե…
  3. Oct 8, 2026Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞․ «Կարճ ասած» Ով գիտի` հենց լսել է ադրբեջանցի ահաբեկ…
  4. Oct 7, 2026Փաշինյանի պուլտը էլի գործի են դրել․ «Կարճ ասած» Սա հեռակառավարման վահանակ է՝ պուլտ։ Ոնց ու…
  5. Oct 6, 2026Ծեծկռտուքը շարունակվելու է․ «Կարճ ասած» Դիվերսանտին թաքցրել՝ եկեղեցու դատն են անում
  6. Oct 5, 2026«Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →