TGViewer
Channel Public Channel
Vardan Voskanyan's Channel

Vardan Voskanyan's Channel

@vardan_voskanyan

Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Subscribers
6.8K
Photos
522
Videos
165
Links
258
Recent Posts 20 shown
Post #1748 1.18K
Մեզ փորձում են համոզել , որ Հայաստանի արևելքում և արևմուտքում անվտանգային միջավայրն ամբողջությամբ փոխվել է՝ դառնալով ավելի անվտանգ և հարմարավետ, ուստի պետք է կառուցել ոչ թե պետություն-ամրոց, այլ պետություն-ճանապարհ կամ պետություն-շուկա, իսկ լավագույն դեպքում՝ վերջին երկուսը մեկտեղ։

Որպես հիմնավորում բերվում է միջազգային հարաբերությունների լիբերալիզմի դպրոցի այն տեսակետը, որ կողմերի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատումն, իբր, պատերազմը դարձնում է ոչ շահավետ, ուստի բացառում կամ նվազեցնում է դրա վտանգը։

Ուշագրավ է սակայն, որ նույն այս հարացույցից ամբողջովին զեղչվում է կրկին հենց լիբերալիզմի դպրոցի մեկ այլ՝ այսպես կոչված, ժողովրդավարական խաղաղության տեսությունը, ըստ որի՝ միայն կայուն ժողովրդավարական պետություններն են, որ միմյանց հետ չեն պատերազմում կամ դա անում են շատ հազվադեպ։

Այս վերջին հանգամանքն ընդհանրապես մոռացության է մատնվում, քանզի այն ոչ միայն ձեռնտու չէ առաջին պնդումն առաջ մղելու համար, այլ դա դարձնում է, ըստ էության, սնանկ։

Մինչդեռ ակնհայտ է, որ Հայաստանից արևելք և արևմուտք գտնվող պետություններում տարբեր մակարդակների բռնապետության ձգտող ագրեսիվ ավտորիտար վարչախմբեր են, որոնցից մեկն ընդհանրապես ժառանգական բնույթի է։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanian

https://streamable.com/85m73u
Streamable Watch unnamed | Streamable Watch "unnamed" on Streamable.
  • 👍 45
  • ❤ 14
Post #1747 1.46K
Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ, որովհետև ադրբեջանական էթնիկական ինքնությունը սաղմնային վիճակով սկսել է ձևավորվել միայն 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած։

Ընդ որում, այդ նույն ադրբեջանական ինքնության ձևավորումն ընթացել է հայկականի հետ ուղիղ հակադրության ճանապարհով, որտեղ միջէթնիկական արյունալի բախումների և թշնամանքի փուլերը բազմաթիվ են։

Ռևիզիոնիզմով պատմությունը սրբագրել չի կարելի, որովհետև երկու ժողովուրդների «դարավոր բարեկամության» խորհրդային շրջանի առասպելն ավարտվեց հերթական արյունահեղության տևական փուլով։

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մեծ մտավորական, բանաստեղծ Միրզա Ալաքբար Սաբիրը, որը դեռևս չգիտեր, որ իր ժողովուրդը կոչվելու է «ադրբեջանցի» և նրան անվանում էր «մահմեդական», թյուրքերենով ստեղծագործություններից մեկում նկարագրում էր հակահայկականության թույնով վարակված այդ ինքնության կայացման փուլերից մեկը՝

Leyk, bu qorxmazlıq ilə, doğrusu,
Ay dadaş, vallahi, billahi, tallahi,
Harda müsəlman görürəm, qorxuram!..

Bisəbəb qorxmayıram, vəchi var:
Neyləyim axır, bu yox olmuşların
Fikrini qan-qan görürəm, qorxuram,
Qorxuram, qorxuram, qorxuram!..

«Բայց, այս անվախության հետ մեկտեղ, իրապես,
Ո՜վ, եղբա՛յր, երդվում եմ Աստծով, Բարձրյալով, Արարչով,
Որտեղ մահմեդական (կարդա՝ ադրբեջանցի) եմ տեսնում, վախենում եմ...

Անտեղի չէ վախս, պատճառ ունի այն.
Ախր, ի՞նչ անեմ, այս կործանվածների մտքում
Արյուն-արյուն եմ տեսնում, վախենում եմ,
Վախենում եմ, վախենում եմ, վախենում եմ...»:

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanian
  • 👍 51
  • ❤ 20
Post #1746 2.12K
Չնայած որոշ լրատվամիջոցներ ռազմական նկատելի հաջողություններ գրանցած՝ Իրանի դաշնակից Եմենի «Անսարալլահ» շարժումն այժմ էլ փորձում են ներկայացնել միայն «հողաթափերով և ինքնաձիգերով զինյալներ», դա բոլորովին չի համապատասխանում այս կառույցի ունեցած ոչ միայն ռազմական, այլ նաև տեղեկատվական-քարոզչական կարողությունների իրական պատկերին։

«Անսարալլահի» տեղեկատվական-քարոզչական համակարգը, պատկերավոր ասած, գործում է գրեթե նույնքան արագ, որքան նրանց ունեցած բալիստիկ հրթիռները։

Մասնավորապես, Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի՝ երեկ Սաուդյան Արաբիային նույնիսկ միայն խոսքային աջակցությունից ընդամենը ժամեր անց «Անսարալլահի» քաղբյուրոյի անդամ և խոսնակ Մուհամմադ ալ-Բուխայթին Թուրքիային և Պակիստանին սպառնացել է «երկաթե բռունցքով» հարվածով, եթե այդ պետությունները միջամտեն Եմենի և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտությանը։

Պատմությունը երբեմն ունի հեգնելու հատկանիշ՝ Հայաստանին «երկաթե բռունցքով» սպառնացող Բաքվի բարբարոսական վարչախմբի երկու դաշնակիցներին այժմ սպառնում են հենց նույն ձևով։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanian
  • ❤ 39
  • 👍 26
  • 🔥 1
Post #1745 2.13K
Այսօր արդեն, փաստացիորեն, Սաուդյան Արաբիայի և եմենյան «Անսարալլահի» ուղղակի բախման մեջ Մերձավոր Արևելքի ամենաթանկարժեք բանակն առայժմ ոչ մի արդյունավետ և հաջող գործողություն չի կարողանում իրականացնել։

Հակառակ սրան, Մերձավոր Արևելքի ամենաաղքատ պետության՝ Եմենի, միայն մի հատվածը վերահսկող «Անսարալլահը» մինչ այս պահը գրեթե ամեն օր գրանցում է ռազմական լրջագույն հաջողություններ՝ ԱԹՍ-ների և հրթիռային ուղիղ հարվածների տակ պահելով Սաուդյան Արաբիայի տարածքի մի շարք զգայուն կետեր։

Եմենցիները հենց այս պահին ապացուցում են, որ փողը և նորագույն սպառազինությունը ոչինչ են, եթե չկա պատերազմելու կամք և կազմակերպվածություն։

Զեյդիական ուղղության շիայականություն դավանող «Անսարալլահի» գաղափարախոսության դեռևս միջնադարից եկող կարևոր սկզբունքն առ այն, որ զեյդիական համայնքը կարող է առաջնորդել միայն այն իմամը, որը բռնության և ճնշման դեմ «սրով Ապստամբողն» է (արաբ.՝ «ալ-Կա'իմ բի-լ-սայֆ»), այս կազմակերպությունը երկարաժամկետ կտրվածքով դարձնում է անպարտելի, որովհետև չի կարելի առաջնորդ դառնալ՝ առանց թշնամու դեմ ապստամբելու և զինված պայքարի, ուստի նույնիսկ պարտության դեպքում կրկին լինելու է ապստամբություն։

Տարբերությունը միջնադարից, պատկերավոր ասած, միայն մի հանգամանք է. այժմ Եմենի զեյդիական համայնքն առաջնորդում է «հրթիռով Ապստամբողը»։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanian
  • ❤ 35
  • 🔥 14
  • 👍 6
Post #1744 2.17K
Եմենում Իրանի դաշնակից «Անսարալլահի» հաջողություններն ունեն շատ կարևոր առանձնահատկություն։ Դրանք ոչ թե մարտավարական, այլ հենց ռազմավարական բնույթի են, ինչը հսկայական ազդեցութուն է թողնում Մերձավոր Արևելքում լայն իմաստով։

«Անսարալլահի» գործողություններն, ըստ էության, հանգեցրել են Սաուդյան Արաբիայի «նավթային» շրջափակմանը, և այդ երկրի, Պակիստանի ու Թուրքիայի միջև վերջերս ստեղծված «իսլամական ՆԱՏՕ»-ի անգործունակության ցուցադրմանը։

Կարմիր ծովում իսրայելական Էյլաթ նավահանգիստը նույնպես, փաստացիորեն, կորցրել է իր նշանակությունը։

Կանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը՝ Սուեզի ջրանցքով բեռնափոխադրումների կրճատման դեպքում։

Նավթի գների աճը Սիրիայում հանգեցրել է հակակառավարական զանգվածային ցույցերի՝ ստեղծելով նկատելի ռիսկեր ներքաղաքական կայունության առումով, ինչն իր հերթին վտանգում է Թուրքիայի դիրքերի ամրապնդումն այդ երկրի ներսում։

Եվ այս ամենն իրականացրել է Իրանի դաշնակից «Անսսրալլահը»՝ զեյդիական շիայական գաղափարախոսությամբ զինված մի ուժ, որի գաղափարական հայր, Իրանում հոգևոր կրթություն ստացած Հուսեյն ալ-Հութին, հետևելով իր նախնիների ավանդույթին, պնդում էր, որ խաղաղությունը նվաճվում է պատերազմով, այլ ոչ թե հանձնվելով։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanian
  • 👍 46
  • ❤ 18
  • 👏 5
Post #1743 2.09K
Խաղաղության հանդեպ խնամք» գրեթե բանաստեղծական, բայց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագայում իմաստազուրկ արտահայտությունը մի կողմ թողնելով, պետք է արձանագրել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ վարչախմբի պարագլուխը և նրա օգնական հորջորջվող ոմն Հիքմեթ Հաջիևն առնվազն երեք դրվագով հստակ քարոզչական ուղեգիծ են առաջ մղել երկու միմյանց շաղկապված ուղղություններով՝

1. հայկական հոգևոր քաղաքակրթական և մշակութային ժառանգություն արհեստածին Ադրբեջանի կողմից վերահսկվող ողջ տարածքում, իբր, գոյություն չունի,
2. Հայաստանը պետական (sic!) մակարդակով, իբր, վարել է Արցախի տարածքում մահմեդական սրբավայրերի ավերման և պղծման քաղաքականություն։

Ընդ որում, բոլոր երեք վերոհիշյալ դրվագները կապված են այս բացահայտ սուտը և կեղծիքը միջազգային տարբեր շրջանակներում տարածելու հետ։

Ինձ համար առայժմ մեծամասամբ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է Բաքվի բարբարոսական վարչախումբը հենց այս պահին նման ինտենսիվությամբ և ամենաբարձր մակարդակով իրականացնում ապատեղեկատվական բնույթի այս միջազգային քարոզչական արշավը, բայց փաստ է, որ այն առկա է, և ամենավարդագույն ակնոցներով իսկ դիտարկելիս, այն «խաղաղության հանդեպ խնամք», մեղմ ասած, չի կարելի համարել։

Դրվագներից վերջինը եղել է հենց այսօր Դուբայում։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanian

https://streamable.com/1uyimg?src=player-page-share
Streamable Watch unnamed | Streamable Watch "unnamed" on Streamable.
  • 👍 19
  • ❤ 12
  • 👏 3
Post #1742 1.94K
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արհեստածին բնույթը։

Լավագույն դեպքում 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին ձևավորված «ադրբեջանական ժողովրդի»՝ համաշխարհային մշակույթին պարգևած միջնադարյան խոշոր գործիչներ են հայտարարվել ոչ միայն բացառապես պարսկերենով ստեղծագործած և Իրանն ու այդ երկրի անցյալը գովերգած Նիզամին և Խաղանին, շիայական իրանական կայսրության հիմնադիր Շահ Իսմայիլը, որը Բաքվի բնակչությանը սրի էր քաշել, միայն արաբերենով և պարսկերենով գրած Բաքուվին, ծննդյան վայրն անհայտ, Սիրիայում մահկանացուն կնքած և պարսկերենով, արաբերենով ու արևմտաթյուրքական կոյնեով ստեղծագործած Նասիմին, Իրաքի Քարբալա քաղաքում ծնված և պարսկերենով, արաբերենով ու արևմտաթյուրքական կոյնեով ստեղծագործած թուրքմենական բայաթ ցեղից սերող Ֆիզուլին։

Այս բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է, ռևիզիոնիստական, ծավալապաշտական և մարդատյաց՝ այդ թվում «պաշտոնական» մշակույթը և պատմությունը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanian
  • 👍 43
  • ❤ 27
  • 🔥 1
Post #1741 2.28K
Դադիվանքի կաթողիկեն 13-րդ դարասկզբին կառուցած հայ իշխանուհի Արզու խաթունը հենց այդ հայկական վանական համալիրում արձանագրել է՝

«...անդրանիկն իմ՝ Հասան, սպանաւ ի թուրքաց պատերազմին վասն քրիստոնէական հաւատոյս...»։

Ամենամեծ պղծությունն այն է, երբ այդ «թուրքաց» հերթական բարբարոս ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու անդրանիկ զավակին, կանգնում է նույն իշխանուհու թողած արձանագրության վայրում և լկտիաբար հայտարարում՝ թե սրբավայրը, իբր, հայերինս չէ։

Միայն աչոք և մտոք կույրը կհավատա այս բարբարոսների հետ խաղաղությանը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanian
  • ❤ 79
  • 👍 18
  • 👏 13
  • 🔥 3
Post #1740 2.36K
Էթնիկ զտման ենթարկված և բռնազավթված Արցախում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից անցկացված խայտառակ «միջոցառման» շրջանակներում ամենանողկալին նույնիսկ Հիքմեթ Հաջիև կոչեցյալը չէր։

Ավելի նողկալի և արգահատելի էին եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն սինլքորի հետ ստորաքարշորեն հռհռացող ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ։

Իմ ճանաչած Եվրոպան գերմանացի խոշորագույն արևելագետ-հայագետ և մեծ մարդասեր պրոֆ. Յոզեֆ Մարկվարտի Եվրոպան է, անգլիացի խոշորագույն բանաստեղծ, գրող և մարդասեր Ջորջ Բայրոնի Եվրոպան է, նորվեգացի մեծագույն բևեռախույզ և մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի Եվրոպան է, ֆրանսիացի նշանավոր գրող, գրականագետ և մարդասեր Անատոլ Ֆրանսի Եվրոպան է և այլն։

Հենց վերոնշյալ մարդկանց Եվրոպան է այն Եվրոպան, որին պետք է ձգտել և որից պետք է օրինակ վերցնել, այլ ոչ թե լկտիությամբ պղծված Գանձասարում և Դադիվանքում հռհռացող մի խումբ ցինիկների «Եվրոպան»:

#նողկանք

🆔 @vardan_voskanian
  • ❤ 66
  • 👍 44
  • 👏 9
  • 🔥 3
Post #1739 2.37K
Իրանի դաշնակից եմենյան «Անսարալլահը» (հութիները) ժամեր առաջ հարձակում է գործել Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները շրջանցող և Սաուդյան Արաբիայի արևելքից արևմուտք ձգվող նավթամուղի վրա, ինչի հետևանքով այն դադարել է գործելուց։

Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ափամերձ Մոխա քաղաքի և հենց նեղուցի կենտրոնում գտնվող Մայյուն կղզու վրա վերջին օրերին «Անսարալլահի» լիակատար վերահսկողության սահմանումից հետո, իսկ ավելի վաղ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությամբ Թեհրանը փաստացիորեն տիրապետում է համաշխարհային բեռնափոխադրումների և առևտրի երկու խոշոր զարկերակների՝ աննախադեպ կերպով մեծացնելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը։

Եթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի տարածաշրջանային գերտերության հետ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanian
  • ❤ 54
  • 👍 41
  • 🔥 4
Post #1738 2.12K
Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները։

Երբ ասում եմ՝ ազնվական, մի հասկացեք կոնկրետ դասակարգային կամ այլ խոսքերով՝ իշխանական տներից ծագումը, այդպիսիք մեզանում մոնղոլներից և թուրքմենական ցեղերի արշավանքներից հետո արդեն իսկ գրեթե վերացել էին, խոսքը բարոյական մակարդակում ազնվական լինելու մասին է, իրական արժեքներ դավանելու, արժանապատվություն ու սկզբունքներ ունենալու մասին, մարդկայնորեն օրինակելի լինելու վերաբերյալ։

Հենց նման ազնվական մարդկանց պակասությունն է, որ ստեղծում է նպաստավոր պայմաններ մեր հասարակության մեջ լայն իմաստով ստորաքարշության, պատեհապաշտության և հոգով ստրկության ծաղկման և բարգավաճման համար։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanian
  • ❤ 80
  • 👍 43
  • 👏 5
Post #1737 2.42K
Զրադաշտականության սուրբ գիրք Ավեստայում կա հետևյալ տողը՝ yezī... ašā drujəm və̄ṇghaitī - «քանզի... ճշմարտությունը (ašā) ստին (druj) կհաղթի»:

Ավեստայի այս միտքը համարվում է զրադաշտական գաղափարախոսության առանցքային հիմնասյուներից մեկը, սակայն, ըստ էության, ունի համամարդկային բարոյական արժեք։

Ավեստայի լեզվի ašā բառը ցեղակից է հին պարսկերենի arta ձևին, իսկ այս երկուսը՝ հայերենի «արդ» - «ձև, կարգուկանոն» արմատին, որից ունենք նաև «արդար» բառը։ Իրանական լեզվական ավանդույթում ašā և arta բառերը բազմիմաստ են, նշանակելով՝ «տիեզերական կարգուկանոն, ճշմարտություն, աստվածային արդարություն»։

Ավեստայի լեզվի druj բառը նույնպես բազմիմաստ է՝ «տիեզերական քաոս, սուտ, խաբեություն, դիվական չարիք» և ցեղակից՝ հյուսիսարևմտաիրանական druž ձևին՝ վկայված նաև հայերենում՝ «դրուժ» - «նենգ(ություն), խարդախ(ություն)», որից նաև ունենք «դրժել», «ուխտադրուժ», «տիրադրուժ» և այլն:

Ուստի, եթե փորձենք Ավեստայի նշված տողը թարգմանել նաև գաղափարախոսական լիցք ունեցող հենց «նույնական» հայերեն բառերով, ապա այն կհնչի՝ «քանզի... արդը դրուժին կհաղթի», և այս միտքն արդար է, ճշմարիտ ու հարիր աստվածային կարգուկանոնին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanian
  • ❤ 47
  • 👍 37
Post #1736 2.59K
Ամերիկյան «Foreign Affairs» հեղինակավոր պարբերականը «Ինչո՞ւ Ամերիկան չի կարող խեղդել Իրանին» վերնագրով շատ  արժեքավոր վերլուծություն է հրապարկել, որի հիմնական առանցքը հետևյալն է. ԱՄՆ-ի կողմից հայտարարված «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է այն սխալ ենթադրության վրա, թե Իրանը դեռևս կախված է այն նույն գլոբալ տնտեսական համակարգից, որը Վաշինգտոնը կարող է վերահսկել։

Ըստ հոդվածի.

1. Իրանի դեմ Վաշինգտոնի «առավելագույն ճնշման» քաղաքականությունը նոր չէ։ ԱՄՆ-ը դեռ 2018թ.-ից փորձում է կտրել Իրանի տնտեսական կապերը, սակայն Թեհրանը ոչ միայն կենսունակ է, այլ նաև զգալիորեն հարմարվել է այդ դժվարին պայմաններին։

2. ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանությունը սահմանափակվել է։ Եթե նախկինում դոլարային համակարգից դուրս մնալը գրեթե տնտեսական մահ էր նշանակում, ապա այսօր գոյություն ունեն այլընտրանքային վճարային և առևտրային մեխանիզմներ։

3. Չինաստանը դարձել է Իրանի գլխավոր տնտեսական փրկօղակը։ Իրանական նավթի զգալի մասը վաճառվում է Չինաստանին՝ հաճախ միջնորդների, վերապիտակավորման և բարդ առևտրային սխեմաների միջոցով։

4. Պատժամիջոցների շրջանցումը դարձել է համակարգային հմտություն։ Իրանում ձևավորվել են բանկային, լոգիստիկ և առևտրային ցանցեր, որոնք հատուկ նախատեսված են պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար։

5. Իրանի տնտեսությունը փոխել է իր կառուցվածքը։ Այն դարձել է ավելի փակ, ավելի ինքնաբավ և ավելի քիչ կախված արևմտյան շուկաներից։

6. ԱՄՆ-ի դաշնակիցները միշտ չէ, որ աջակցում են պատժամիջոցներին։ Շատ երկրներ, նույնիսկ ԱՄՆ-ի գործընկերները, սեփական տնտեսական շահերի պատճառով ամբողջությամբ չեն միանում Իրանի մեկուսացման քաղաքականությանը։

7. Գլոբալ Հարավի երկրների աճող դերը փոխում է խաղի կանոնները։ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ ավելի անկախ արտաքին տնտեսական քաղաքականություն են վարում և չեն ցանկանում զոհաբերել իրենց շահերը հանուն ամերիկյան քաղաքականության։

8. Պատժամիջոցները հաճախ ավելի շատ վնասում են հասարակության խոցելի շերտերին, քան իշխանությանը։ Տնտեսական ճնշումը հարվածում է սովորական քաղաքացիներին, բայց չի փոխում է իշխանությունների ռազմավարական որոշումները։

9. Տնտեսական ճնշումը չի հանգեցրել քաղաքական կապիտուլյացիայի։ Իրանի ղեկավարությունը չի հրաժարվել իր հիմնական արտաքին քաղաքական և անվտանգության նպատակներից՝ չնայած տնտեսական նկատելի դժվարություններին։

10. Պատժամիջոցները խորացնում են Իրանի կապերը Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Վաշինգտոնի ճնշումը հաճախ հակառակ արդյունքն է տալիս՝ արագացնելով ոչ արևմտյան բևեռների միջև ռազմավարական համագործակցությունը։

11. ԱՄՆ-ի ռազմավարությունը հիմնված է հին աշխարհակարգի պատկերացման վրա։  Վաշինգտոնը դեռ փորձում է գործել այնպես, կարծես կարող է միանձնյա վերահսկել համաշխարհային ֆինանսական համակարգը, մինչդեռ աշխարհն ավելի բազմաբևեռ է դարձել։

12. ԱՄՆ-ը կարող է նկատելի դժվարություններ ստեղծել Իրանի համար, կարող է դանդաղեցնել նրա տնտեսական զարգացումը, բայց չի կարող ամբողջությամբ «խեղդել» կամ կտրել նրան համաշխարհային տնտեսությունից։ Հետևաբար, տնտեսական պատերազմը չի կարող ապահովել այն քաղաքական արդյունքները, որոնք ակնկալում է Վաշինգտոնը։

13. Ներկայիս բազմաբևեռ աշխարհում նույնիսկ ԱՄՆ-ի նման գերտերությունը մեծ դժվարությամբ է կարող որևէ խոշոր պետության լիովին տնտեսական մեկուսացման ենթարկել և ստիպել հրաժարվել սեփական կենսական շահերի սպասարկումից:


#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanian
  • ❤ 26
  • 👍 24
  • 🔥 1
Post #1735 2.42K
Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում, որտեղ ռուսերենը համապետական լեզու էր, բայց հայերեն խոսելիս երբեք «ну» չեմ ասել և հիմա էլ չեմ ասում։

Հայերենի «դե»-ին ի՞նչ է եղել, որ այն փոխարինեմ որևէ այլ լեզվի բառով։

Հիմա մեզանում ինքնիշխանության ծարավից, իբր, տոչորվող, սակայն իրականում աշխարհայացքով մաքուր բոլշևիկներ են հայտնվել, որոնք երկու բառը մեկ «ну» են ասում՝ երևի ընդգծելու համար, թե որքան «ինքնիշխան» են:

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanian
  • 👍 72
  • ❤ 29
  • 🔥 1
Post #1734 3.48K
ԱՄՆ-Իրան փոխադարձ ռազմական հարվածների նոր ալիքը սկսվեց այսօր, այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը հարվածներ հասցրեց Իրանի հարավին, իսկ նախագահ Թրամփը սպառնաց, որ պատասխան հարվածների դեպքում էլ ավելի կուժգնանա Իրանի վրա հարձակումը։

Բայց Իրանը Իրան չէր լինի, եթե պատասխանը չլիներ անզուգաչափ։

Ամերիկյան հարվածներից և սպառնալիքից քիչ անց իրանական հրթիռները առաջին անգամ խոցել։են Հորդանանի ծայր արևմուտքում՝ Ակաբայի ծոցի շրջանում տեղակայված ամերիկյան «Քամփ Թիթին» ռազմակայանը, որտեղ Իրանին ավելի մոտ Հորդանանի արևելյան հատվածներից տեղափոխվել էր ամերիկյան զինուժի լրացուցիչ անձնակազմ։

Չնայած իրանական հրթիռների չեզոքացման նպատակով աշխատել է նաև իսրայելական ՀՕՊ-ը, այսուհանդերձ իրանական լրատվամիջոցները տարածել են ռազմակայանի հրթիռային խոցման կադրեր։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanian
  • ❤ 41
  • 👍 25
Post #1733 3.19K
Ռուսական պաշտոնական պատմագրությունը և քարոզչությունը նույնիսկ փորձ էլ չեն կատարում համոզել ռուսաստանցիներին, գերմանացիներին և աշխարհին, թե, դիցուք, գերմանացի մեծագույն փիլիսոփա Կանտը գերմանացի չի եղել, այլ եղել է պրուս, իսկ Կալինինգրադի պատմական եկեղեցիներն ամենևին էլ գերմանական չեն, այլ պրուսական են, որովհետև դա պարզագույն հիմարություն կլիներ։

Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ միայն չի խորշում պնդել, թե Գանձակեցին կամ Կաղանկատվացին աղվան էր, իսկ Արցախի պատմական տաճարները աղվանական են, այլև նման լկտի կեղծարարությունը դարձրել է իր պաշտոնական պատմագրության և պետական քարոզչության առանցքային գործիք, բայց սա պարզագույն հիմարություն չէ։

Հատկապես մեր տարածաշրջանում հանրային և ոչ միայն հանրային ընկալման մեջ տարածքին տիրապետելու լեգիտիմության կարևորագույն աղբյուր է դիտարկվում տարածքի պատմական տեր լինելու հանգամանքը, կամ ավելի պարզ խոսքերով՝ «եթե այդ տարածքն առաջինը պատկանել է իմ նախնիներին, ապա դա իմ տարածքն է»։

Ուստի Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է Հայաստանի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթումը և մեզ այդ տարածքների նկատմամբ նույնիսկ մեր պատմական հիշողությունից զրկումը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
  • 👍 61
  • ❤ 6
Post #1732 3.4K
1895-96թթ. Աֆղանստանի էմիրը գրավեց հնդիրանական հինավուրց կրոնական հավատալիքները պահպանող Քաֆիրիստան (թարգմ.՝ «անհավատների երկիր») երկրամասը և տեղի բնակչությանը բռնի կերպով մահմեդականացրեց՝ երկրամասը կոչելով Նուրիստան (թարգմ.՝ «լույսի երկիր»):

Երկրամասի մահմեդականացված էթնիկական խմբերից մեկի՝ կատի ժողովրդի, մի հատվածը՝ փախչելով ապաստանեց Չիտրալում, որն այն ժամանակ Բրիտանական Հնդկաստանի մաս էր՝ պահպանելու իր կրոնը։

Այդ գաղթից մոտ 40 տարի անց վերջին հեթանոս կատին 1938թ. ընդունեց իսլամ, և հինավուրց հնդիրանական կրոններից մեկն այլևս դադարեց գոյություն ունենալ։

Չնայած Բրիտանական Հնդկաստանում կատիների բռնի իսլամացման փաստ արձանագրված չէ, բայց պարադոքսալ կերպով այդ ժողովուրդը, փաստացիորեն, ոչ միայն ինքնակամ հրաժարվեց իր կրոնից, այլ նաև դարձավ խիստ մոլեռանդ մահմեդական։

Նման պարադոքսի գիտական հիմնական բացատրությունն այն էր, որ կատիների հինավուրց կրոնը և դրա վրա հիմնված ինքնությունը կորցրել էր կապն այն սրբազան աշխարհագրության և կենսաշխարհի հետ, որտեղ ձևավորվել էր և բյուրեղացել։

Բայց այս գրառումը կատիների մասին չէ։ Այն մեր մասին է՝ մեր ինքնության մասին, որին օդի և ջրի պես անհրաժեշտ է առնվազն հոգևոր, իսկ լավագույն հեռանկարում նաև ֆիզիկական կապը մեր իսկ սրբազան աշխարհագրության հետ, ցավոք, որի միայն մի մասի տերերն ենք մենք այժմ։

Մեր ինքնությունը չի կարող ամբողջական և ամրակուռ լինել, եթե մեզ համար մեր իսկ ազգի սրբազան աշխարհագրության և կենսաշխարհի հավասարազոր հոգևոր և զգացական մասեր չլինեն, դիցուք, Օշականը, որտեղ հանգչում է սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Տարոնը, որտեղ ծնվել է նա, Գողթնը, որտեղ քարոզել է նա և Արցախը, որտեղ առաջին դպրոցներից մեկն է հիմնել նա։

Անհնար է առնվազն հոգևոր մակարդակում տարանջատել սրբազան այս Հայաստանը և դրա մի մասը միայն դիտարկել հայրենիք, իսկ մնացյալը՝ ոչ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
  • ❤ 72
  • 👍 29
  • 👏 7
Post #1731 3.62K
Ցանկացած ազգի պարագայում հասարակությունը հիմնականում տալիս է սոցիալ-մշակութային հում նյութ, որից էլ վերնախավերը համազգային համակարգված ինքնություն, աշխարհայացք և վարքականոն են կերտում՝ վերցնելով բացառապես դրականը և դուրս թողնելով մերժելին։

Այնուհետև այդ մշակված աշխարհայացքը լայն իմաստով քարոզչության միջոցով վերադառնում է նույն այդ հասարակություն և սկսում վերափոխել այն։

Իմ համեստ կարծիքով՝ ներկայիս մեր տխուր իրականության պատճառներից մեկն այն է, որ վերնախավերը ոչ թե հանդես են գալիս նշված հում նյութի մշակողների դերում, այլ ձգտում են հենց այդ հում նյութը դիտարկել ոչ միայն պատրաստի, այլ նաև օրինակելի արդյունք և իրենց հարմարեցնել դրան։

Սա ոչ միայն վերնախավերի փաստացի ստեղծագործական ամլության և թուլամորթության նշան է, այլ նաև պարզունակ ամբոխահաճության ակունք, թե բա՝ «ժողովուրդն այսպես է ուզում»։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanian
  • 👍 50
  • ❤ 17
Post #1730 3.51K
Ինչ-որ մեկը կարո՞ղ է ողջամիտ բացատրություն տալ, թե ինչո՞ւ են Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին պետք, այսպես կոչված, «անկլավները», բացի Հայաստանի ռազմավարական կարևորության հաղորդուղիները խաթարելուց կամ դրանց նկատմամբ փաստացի վերահսկողություն ստանալուց, իսկ ավելի լայն իմաստով՝ Հայաստանը արհեստածին Ադրբեջանից կախյալ և նոմինալ ինքնիշխանությամբ «պետություն» դարձնելուց։

Ի՞նչ է արել, նույն այդ բռնապետը, դիցուք, Կիրանցի մոտ արդեն հանձնված գյուղատեղիների հետ. շենացրե՞լ է դրանք, նախկին բնակիչներին վերադարձրե՞լ է այդտեղ, զարգացնո՞ւմ է հողագործություն կամ անասնապահություն։ Ոչինչ, բացի այդ տարածքը ռազմականացնելուց։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanian
  • 👍 61
  • ❤ 22
  • 👏 2
Post #1729 3.74K
Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։

Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի խարանն է, իսկ այն որ ծնկաչոք չեն՝ նրանց արժանապատվության բարձրակետը։

Պետք է ազատվել այդ խարանից և ձգտել նրանց արժանապատվությանը, իսկ դա հնարավոր է մի դեպքում՝ եթե մեր բոլոր գերված և պատանդառված հայրենակիցները վերադարձվեն հայրենիք։

#չՀայաստանը
#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanian
  • ❤ 67
  • 👍 32
Older posts →

About this channel

How can I read @vardan_voskanyan without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for Vardan Voskanyan's Channel: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does Vardan Voskanyan's Channel have?
Vardan Voskanyan's Channel (@vardan_voskanyan) has 6.8K subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does Vardan Voskanyan's Channel know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →