Дорогие учителя, преподаватели, наставники! 🎉🥳
Примите мои искренние поздравления с Днем учителя!
Во все времена труд педагога был одной из самых значимых и ответственных миссий. Именно учитель закладывает интеллектуальный и нравственный фундамент общества, формирует культуру мышления, воспитывает ответственность и стремление к созиданию.
За каждым достижением ученого, врача, инженера, предпринимателя, государственного деятеля стоит труд тех, кто когда-то передал ему знания, научил мыслить самостоятельно и помог определить свой путь. В этом — особая ценность профессии учителя и ее непреходящее значение.
Сегодня, когда мир стремительно меняется, роль педагога становится еще более значимой. Новые технологии открывают беспрецедентный доступ к информации, однако именно учитель помогает превратить информацию в знание, знание — в компетентность, а образование — в основу для осознанного и ответственного выбора.
Для университетского сообщества уважение к учителю — это уважение к самой идее просвещения, преемственности поколений и служения знаниям.
Благодарю всех, кто посвятил себя педагогическому труду, за профессиональную требовательность, мудрость, терпение и верность своему призванию.
Желаю вам крепкого здоровья, благополучия, достойных учеников и новых профессиональных свершений. Пусть результаты вашего труда находят продолжение в успехах тех, кому вы передаете знания и ценности.
С Днем учителя!
—————
Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և մանկավարժներ, 🥳🎉
Ընդունեք իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքները Ուսուցչի օրվա առթիվ։
Բոլոր ժամանակներում մանկավարժի աշխատանքը եղել է ամենապատասխանատու և կարևոր առաքելություններից մեկը։ Հենց ուսուցիչն է ձևավորում հասարակության մտավոր և բարոյական հիմքերը, զարգացնում մտածողության մշակույթը, սերմանում պատասխանատվություն և արարելու ձգտում։
Յուրաքանչյուր գիտնականի, բժշկի, ճարտարագետի, ձեռնարկատիրոջ կամ պետական գործչի ձեռքբերումների հետևում կանգնած են մարդիկ, որոնք ժամանակին նրան գիտելիք են փոխանցել, սովորեցրել ինքնուրույն մտածել և օգնել գտնել սեփական ճանապարհը։ Դրանում է ուսուցչի մասնագիտության առանձնահատուկ արժեքն ու մնայուն նշանակությունը։
Այսօր, երբ աշխարհը փոխվում է աննախադեպ արագությամբ, մանկավարժի դերն առավել նշանակալի է դառնում։ Նոր տեխնոլոգիաները տեղեկատվության հասանելիության լայն հնարավորություններ են ստեղծում, սակայն հենց ուսուցիչն է օգնում տեղեկատվությունը վերածել գիտելիքի, գիտելիքը՝ կարողության, իսկ կրթությունը՝ գիտակցված և պատասխանատու ընտրության հիմքի։
Համալսարանական հանրույթի համար ուսուցչի նկատմամբ հարգանքը միաժամանակ հարգանք է կրթության և լուսավորության գաղափարի, սերունդների շարունակականության և գիտելիքին ծառայելու բարձր առաքելության նկատմամբ։
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են կրթության և մանկավարժության գործին՝ մասնագիտական բարձր պատասխանատվության, իմաստության, համբերատարության և իրենց կոչմանը հավատարիմ մնալու համար։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, բարեկեցություն, արժանի և երախտագետ սաներ, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։ Թող ձեր աշխատանքի արդյունքները շարունակվեն նրանց հաջողություններում, ում փոխանցում եք ձեր գիտելիքները, փորձն ու արժեքները։
Շնորհավո՛ր Ուսուցչի օրը։
Post #19111
626

- ❤ 9
- ❤🔥 5