⚡️ Ռուս-Հայկական համալսարանում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ուսանողների և շրջանավարտների սխրանքին։
(Текст на русском - ниже)
Հերոսների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել համալսարանի ուսանողները, դասախոսները, աշխատակիցները, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։ ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին։
Հիշատակի օրվա շրջանակում մասնակիցները այցելեցին նաև Լեոնիդ Ազգալդյանի անվան հուշալսարան։
ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը նշեց, որ համալսարանը մեծ ակնածանքով է պահպանում Հայրենիքի համար կյանքը տված իր ուսանողների և շրջանավարտների հիշատակը։ Նրա խոսքով՝ նրանց սխրանքը հավերժ կմնա որպես բարոյական ուղենիշ ապագա սերունդների համար, իսկ արիությունը, նվիրվածությունն ու սերը Հայրենիքի հանդեպ այն արժեքներն են, որոնք միավորում են մեզ և ոգեշնչում արարման։
Զոհված պաշտպանների ծնողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ՌՀՀ ղեկավարությանն ու կոլեկտիվին՝ իրենց որդիների հիշատակը հարազատ համալսարանի պատերիցներս վառ պահելու համար։
Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսներին․
Ալբերտ Հովհաննիսյանին, Մխիթար Գալեյանին, Վրեժ Ավետիսյանին, Արման Աղվանյանին, Էդուարդ Չիչյանին, Էրիկ Ազատյանին, Գագիկ Բրսոյանին, Արեգ Բարսեղյանին, Նորայր Մայիլյանին, Տիգրան Շաշիկյանին, Լևոն Խուրշուդյանին, Բենիամին Նալբանդյանին, Գրիգոր Լեմեշկոյին, Վահե Եղիկյանին, Տիգրան Պողոսյանին, Սուրեն Գաբրիելյանին, Կարապետ Բուռնազյանին, Հակոբ Եղիազարյանին, Նորիկ Վարդանյանին, Էրիկ Գեղամյանին և Արգիշտի Առաքելյանին։
——————
⚡️ В Российско-Армянском университете состоялось памятное мероприятие, посвященное подвигу студентов и выпускников, павших во Второй Арцахской войне.
Отдать дань уважения героям пришли студенты, преподаватели, сотрудники вуза, а также близкие и родители погибших воинов. Во главе с ректором РАУ, профессором Эдвардом Сандояном, участники возложили цветы к памятнику.
В рамках Дня памяти участники также посетили Мемориальную аудиторию имени Леонида Азгалдяна.
Ректор РАУ Эдвард Сандоян отметил, что университет бережно хранит память о своих студентах и выпускниках, отдавших жизнь за Родину. По его словам, их подвиг навсегда останется нравственным ориентиром для будущих поколений, а мужество, преданность и любовь к Отечеству — это ценности, которые объединяют нас и вдохновляют на созидание.
Родители погибших защитников выразили благодарность руководству и коллективу РАУ за то, что память о их сыновьях продолжает жить в стенах родного университета.
Вечная память и слава героям:
Альберту Оганесяну, Мхитару Галеяну, Врежу Аветисяну, Арману Агваняну, Эдуарду Чичяну, Эрику Азатяну, Гагику Брсояну, Арегу Барсегяну, Норайру Маиляну, Тиграну Шашикяну, Левону Хуршудяну, Бениямину Налбандяну, Григору Лемешко, Ваге Егикяну, Тиграну Погосяну, Сурену Габриеляну, Карапету Бурназяну, Акопу Егизаряну, Норику Варданяну, Эрику Гегамяну и Аргишти Аракеляну.
Post #19040
439










- ❤ 7