🟨 Ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը այսօր ի լուր աշխարհի մի աշխարհացունց նորություն է հայտնել՝ ասելով, որ Երևանի քաղաքապետի, տեղակալների և խորհրդականների աշխատավարձը կտրուկ աճ է գրանցելու, սակայն մոռացել է մի կարևոր արձանագրում, որ շուրջ 2000 և ավել աշխատողի աշխատավարձ աճ է գրանցելու, այդ թվում 12 վարչական շրջանի ղեկավարի և քաղաքապետարանի աշխատակազմերում։
▫️Ընդ որում՝ այս աշխատողները որևէ քաղաքական բարձր պաշտոններ չեն զբաղեցնում, ամենօրյա ռեժիմով արարում են, բարի գործ են կատարում, հավելյալ արժեք են գեներացնում, ունեն հոգսեր, տուն, ընտանիք։
▫️Իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ Մանուկյանը ո՛չ հրապարակային իր խոսքում, ո՛չ գրավոր, ոչ բանավոր կերպով, ո՛չ սրտնեղել է, ո՛չ էլ հրաժարվել է իր 1,5 միլիոն դրամ բարձր աշխատավարձից։
Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյան
Post #81336
11.1K
- 👎 59
- 😁 46
- 👍 38