🟨 Եթե մեր մի զինվոր հայտնվի Ադրբեջանում և այս ամենի արտահայտությունը նրա վրա տեսնենք, ձեր ասած ամեն նախադասություն քթներիցդ հանելու եմ։ Սադրիչի դերում եք։
🟨 Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ․
▫️Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 9։00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24։00-ն, փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող` Պուշկինի և Տերյան փողոցների հատվածները։
▫️ Ժամը 10։00-ից մինչև 20։00-ն փակ կլինի Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Արամի փողոցի խաչմերուկն ընկած հատվածը։
▫️Հոկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։
🟩 Հոկտեմբերի 10-ին՝ Մայրաքաղաքի տոնին, Հյուսիսային պողոտայում 13։00-18։00-ն տեղի կունենա ազգային երաժշտության համերգ, որտեղ ելույթ կունենան՝
▫️Սոնա Ռուբենյան ▫️Արփի և Հայվեյ բենդ ▫️Թմբաթա ▫️Ethno Colors ▫️«Ակունք» պետական ազգագրական համույթ ▫️ «Զվարթնոց» քանոնահարների անսամբլ
▫️Համերգին զուգահեռ ելույթ կունենան նաև «Մենք» ազգային պարի և «Մասունք» ավանդական երգի և պարի խմբերը: ▫️Ժամը 12։00-23։00-ն Հյուսիսային պողոտայում կանցկացվի նաև գինու փառատոն:
🟨 Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով հոկտեմբերի 8-ից Հակոբ Պարոնյան 6 հասցեին հարակից ճանապարհահատվածում առկա 1.11 «հոծ և ընդհատվող գծերի համակցություն» գծանշումը կփոխարինվի 1.3 «առանցքային գծեր» գծանշմամբ:
▫️Նշված ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը և հետադարձը:
Radar Armenia🟨 Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը հնարավոր է՝ ադրբեջանական հետախուզության սպա է եղել ու տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին։ ▫️Նա ձերբակալվել է՝ պետական դավաճանության փորձի և այլ պետության շահերից գաղտնի հետախուզական…
🟨 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ գերմանական հետախուզական ծառայությունները տեղեկացրել են ադրբեջանական կողմին, որ հետախուզության նախկին ղեկավար Հաննինգի վերաբերյալ ընթացող հետաքննությունը կապ չունի Ադրբեջանի հետ․ գործը վերաբերում է այլ երկրների։
🟨 TRIPP-ի շուրջ էն աժիոտաժը, որ երբեմն միտումնավոր ներկայացվում է, ամենևին չի համապատասխանում իրականությանը։
▫️Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ ողջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև տնտեսական հնարավորություններով, որ էդ նույն ենթակառուցվածքների գործարկումը ընձեռնելու է հենց Իրանին։
🟨 Շաքիի դեպքի առնչությամբ ձեր իշխանության դեպքում ՀՀ-ում կհայտարարվեր ռազմական դրություն, բանակը կբերվեր առաջին մարտական վիճակի, հրետանային-հրթիռային համակարգերը կբերվեին գործի․․․ Էն որ ասում էի՝ սեպտեմբերին պատերազմ է սկսվելու, սիրելի ժողովուրդ, տեսեք։
🟨 Իմ ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցված էդ փաստի առիթով։ Ադրբեջանի դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ արձանագրելով, որ իրենց զինվորն ինքնակամ լքել է ծառայության վայրը։
🟨 Պատկերացնում եմ՝ եթե դուք ընտրությունների ժամանակ հաղթած լինեիք, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու։
▫️Եթե դուք հիմա իշխանության կարգավիճակում արձագանքեիք Շաքիի դեպքին, ենթադրում եմ՝ ձև չեք անում, իրոք էսպես էիք արձագանքելու, հիմա Հայաստան-Ադրբեջան սահմանին լրջագույն փոխհրաձգություններ էին տեղի ունենալու։
🟨 Պատանդառված անձանց ազատ արձակման, անհետ կորածների հարցը մեր մշտական օրակարգի հարցն է։ Այդ թեման քննարկվել է և՛ Բիշքեկում՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը, և՛ նաև իմ ու նախարար Բայրամովի հանդիպմանը՝ Նյու Յորքում։
How can I read @radararm without a Telegram account?
TGViewer shows the public web preview Telegram publishes for Radar Armenia: recent posts, photos, videos and the subscriber count, with no app, login or account.
How many subscribers does Radar Armenia have?
Radar Armenia (@radararm) has 78.9K subscribers on Telegram, refreshed roughly every 30 minutes.
Does Radar Armenia know I viewed it here?
No. Public channel previews carry no viewer identity, and TGViewer has no accounts or tracking of what you look up.