🎙«Աբովյան Time»․ Հայաստանն ուԱդրբեջանը, այո՛, ձգտում են խաղաղության, բայց երկուսի խաղաղության տեսլականները տարբեր են․ սա խնդիր է։
Եթե հայկական կողմը խաղաղությունը տեսնում է «սկսենք զրոյից» տրամաբանության ներքո, կամ «ինչ եղել է՝ եղել է, հիմա նորից սկսենք ու առանց ցավոտ հարցերի», ապա ադրբեջանական կողմը խաղաղությունը տեսնում է բացառապես Հայաստանի թուլացման կամ կազմաքանդման, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման կամ «իրենց» վերագրման տրամաբանության մեջ, մի խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի» կոնտեքստում։ Անգամ կապ չունի՝ կխոսի՞ Հայաստանը արցախյան հիմնախնդրի մասին, թե կլռի․Ադրբեջանի նպատակը դրանից անկախ է։ Պետք է ունենալ քաջություն և առերեսվել իրականության հետ, այլ ոչ թե թաթախվել պատրանքների մեջ և ինքնախաբեությամբ գոհանալ։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Post #121521
330
Forwarded from Radio Sputnik Armenia