Կարո՞ղ է Հայաստանը հրաժարվել ռուսական գազից և անցնել այլ մատակարարների։ Ադրբեջանական, թուրքմենական կամ իրանական գազը կարո՞ղ են իրական այլընտրանք դառնալ ռուսականին, և ամենակարևորը՝ դրանցից ո՞րն ավելի մատչելի կլինի Հայաստանի համար։ Որքանո՞վ է իրատեսական ադրբեջանական կամ թուրքմենական գազի ներկրումը Հայաստան, ի՞նչ ճանապարհներով այն կարող է հասնել մեր երկիր, և ի՞նչ գնով։ Գազի մատակարարումների դիվերսիֆիկացիան միայն արտաքին քաղաքական հարց չէ․ այն անմիջականորեն առնչվում է Հայաստանի տնտեսությանը, արտադրությանը և յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակին։
«Բաց տեքստով» պոդկաստում այս և այլ հարցերի շուրջ զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ, միջազգային հարաբերությունների մասնագետ Արմեն Մանվելյանը։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև իրանական գազին․ արդյո՞ք Իրանը կարող է ապահովել Հայաստանի ամբողջ պահանջարկը, և ի՞նչ տեխնիկական ու ենթակառուցվածքային սահմանափակումներ կան։
🎙Արմեն Մանվելյանի գնահատմամբ՝ ռուսական գազն այսօր Հայաստանի համար ամենաէժան տարբերակն է։ Նրա խոսքով՝ ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը կարող է շղթայական ազդեցություն ունենալ ամբողջ տնտեսության վրա։ Գազի թանկացումը կբարձրացնի արտադրության ինքնարժեքը, կազդի սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա, ինչպես նաև կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM