«Հայաստանում և Ադրբեջանում կարող է և պետք է լինի այնպիսի առաջնորդություն, որը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և մշակել երկարաժամկետ ու կայուն խաղաղության իրական ճանապարհային քարտեզ»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը հասարակական-քաղաքական գործիչ, վերլուծաբան Կարեն Բեքարյանն է։ Նրա խոսքով՝ երկու ժողովուրդներն էլ, ի վերջո, ապրելու են կողք կողքի, իսկ պատերազմներն ու փոխադարձ ոչնչացումը պարունակում են նաև ինքնանոչնչացման վտանգավոր էլեմենտներ։
Քաղաքական վերլուծաբանի համոզմամբ՝ իսկական խաղաղության նպատակադրումը ենթադրում է երկկողմ հավասարակշռված գործընթաց, այլ ոչ թե միակողմանի, ասիմետրիկ զիջումներ, դիմացինի քմահաճույքներին անվերապահ ենթարկվել։
«Ադրբեջանի կողմից առաջ մղվող թեզերը, ինչպիսիք են «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը, «Զանգեզուրի միջանցքի» պահանջը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, վկայում են այն մասին, որ տեղի ունեցող գործընթացը որևէ աղերս չունի սիմետրիկ և արդար խաղաղության հետ»։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM