TGViewer
Параллель | Parallel | Պարալլել Параллель | Parallel | Պարալլել @parallel95 · 10.1K subscribers
Post #120675 328

Forwarded from Radio Sputnik Armenia

🎙«Ուժեղ Հայաստանը» չի պատարատվում մերժել իշխանության բերած այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կարող են բարելավել քաղաքացիների առօրյան․ քաղաքացիների առօրյա կյանքն ու սոցիալական վիճակը առաջնային են. «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ասում է խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

«Եթե խտացնենք գույները, օրինակ՝ ՔՊ-ական մի վառ ներկայացուցիչ օրենքի նախագիծ բերի թոշակների կրկնակի բարձրացման մասին, մենք դրան դե՞մ ենք քվեարկում: Ո՞վ է տուժում դրանից՝ ժողովուրդը: Որովհետև էն տատիկը, ով իր գազի, լույսի, դեղորայքի գներն է տեսնում, իր համար, անկախ իմ վերաբերմունքից, իր առօրյա կյանքը շատ կարևոր է»,- պարզաբանում է Հովսեփյանը:


Պատգամավորը որպես օրինակ հիշեցրել է Ինդոնեզիայի հետ համաձայնագրի քվեարկությունը, որին ընդդիմադիր խմբակցությունը կողմ է քվեարկել․

«Իհարկե նաև քննադատեցինք, որովհետև նույն Ինդոնեզիայի հետ 20 անգամ մեր առևտրաշրջանառությունը նվազել էր, այն դեպքում, որ Ինդոնեզիան ունի հսկայական շուկա։ Եվ երբ մենք խոսում էինք դիվերսիֆիկացիայից, հարց էինք բարձրացրել՝ բա ինչո՞ւ է իջել 20 անգամ»։


Հովսեփյանն անդրադարձել է նաև ընտրողներին հիասթափեցնելու մտավախությանը։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը կարող են մտահոգվել, որ որոշ որոշումներ իրենց ընտրողների կողմից բացասաբար կընդունվեն, սակայն առաջնորդի կարևոր դերերից մեկը նաև անհրաժեշտության դեպքում ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու կարողությունն է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
  • 👍 1
  • 😁 1
  • 🤔 1
  • 🤝 1
More from @parallel95
  1. Sep 28, 2026Post #120716
  2. Sep 28, 2026😼 В Турции кот 45 минут отбивался от четырёх грабителей и не пустил их в квартиру. Пока х…
  3. Sep 28, 2026«ИЗБАВИТЬСЯ ОТ ЭТИХ ВЛАСТЕЙ»: ПРЕДСТАВИТЕЛИ АРЦАХА ОБВИНИЛИ ЕРЕВАН В АНТИАРМЯНСКОЙ ПОЛИТИК…
  4. Sep 28, 2026🤦🏻‍♂ В Нидерландах впервые провели эвтаназию двухлетнему ребёнку, — Daily Mail. Ребёнок…
  5. Sep 28, 2026📜 «Сколько можно, скрывайте свои дела по жизни духовной, и ни во взоре, ни в разговорах,…
  6. Sep 28, 2026🚽 Сенсация в науке: мужчина с телефоном в сортире — это не отдых, это токсичность и абьюз…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →