««Հայկական սեպը» խանգարում է թյուրքական աշխարհի կայացմանը․ Արևմուտքի համար Հայաստանը ինքնին արժեք չի ներկայացնում, այլ դիտարկվում է որպես գործիք։ Արևմուտքը ո՛չ մեզ սիրում է, ո՛չ ատում, Արևմուտքի համար մենք արժեք չենք»։
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ Արևմուտքը մեզ պարզապես զոհ է մատուցում մեծ խաղի համար․
«Արևմուտքին մշտապես հետաքրքրել է Ռուսաստանի տրոհումը, Չինաստանին թույլ չտալ, որ գլուխ բարձրացնի... և Իրանը։ Իսկ դրանց միջև սեպ խրելու միակ տարբերակը թյուրքական աշխարհի գոյությունն է՝ Կոստանդնուպոլսից մինչև Խաղաղ օվկիանոս։ Հիմա այդ ճանապարհին էլի սեպ կա՝ հայկական սեպը»։
Իսագուլյանի մեկնաբանությամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը, այսինքն՝ թյուրքական աշխարհի մի մասը, Արևմուտքին ներկայանում է որպես հզոր գործոն և գործիք ընդդեմ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի: Եվ Արևմուտքին հասկացնում են կամ պայման են դնում` եթե ուզում եք, որ մենք Ուկրաինայի նման դառնանք ձեր գործիքը , ապա ձեր միակ ճանապարհը թյուրքական աշխարհի արանքից «հայկական սեպը» հեռացնելն է։
«Իսկ հզոր հայկական պետականությունը բխում է միայն տարածաշրջանային որոշակի երկրների ռազմավարական շահերից»։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM