TGViewer
Параллель | Parallel | Պարալլել Параллель | Parallel | Պարալլել @parallel95 · 10.2K subscribers
Post #120560 243

Forwarded from Radio Sputnik Armenia

🎙«Հայկական երաժշտության տակ պարում էին նաև Ադրբեջանի ներկայացուցիչները»․ Հայկ Դերզյան

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Երիտասարդների միջազգային փառատոնի հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Դերզյանն է։ Փառատոնն այս տարի Եկատերինբուրգում համախմբել է շուրջ 10 հազար մասնակցի աշխարհի 191 երկրից։ Հայաստանյան պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են եղել շուրջ 130 երիտասարդներ ու պատանիներ, ակտիվորեն մասնակցել է ինչպես կրթական ու քաղաքական-տնտեսական քննարկումներին, այնպես էլ մշակութային ծրագրերին։ Հայաստանի ներկայացուցչի փոխանցմամբ՝ միջազգային հարթակում հայկական ավանդույթներն ու արժեքները ներկայացնելը ռազմավարական նշանակություն ունի։

«Համաշխարհային երիտասարդական փառատոնն այսօր դարձել է միջազգային հարթակներում հայկական մշակույթն ու ազգային ժառանգությունը պատշաճ ներկայացնելու, տարբեր երկրների երիտասարդների միջև կառուցողական կապեր հաստատելու կարևոր միջոց։ Սա մեզ համար շատ լավ հնարավորություն է միջազգային հարթակում ևս մեկ անգամ ցույց տալու, թե ինչ ժողովուրդ ենք, ինչ պետություն ունենք և ինչ արժեքներ ենք կրում»։


Անդրադառնալով կրթական ու փորձագիտական բաղադրիչին՝ Դերզյանը մանրամասնել է, որ լինում են շատ լավ դասընթացներ՝ շատ հեղինակավոր բանախոսներով։ Խոսքը և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ մշակութային ոլորտների մասին։ Դերզյանի խոսքով՝ միջոցառման ընթացքում պահպանվել են նաև ադրբեջանական պատվիրակության հետ շփումների վերաբերյալ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Հայկական մշակութային միջոցառումները մեծ ձգողականություն ունեն բոլոր մասնակիցների համար. Ու դրանց շուրջ բազմաթիվ այլ տարբեր թե՛ կազմակերպությունների և թե՛ դելեգացիաների ներկայացուցիչներ միանում են։ Անգամ այսպիսի մի օրինակ բերեմ․ նախորդ տարի հայկական երաժշտության տակ պարում էին նաև Ադրբեջանի ներկայացուցիչները: Այս տարի էլ կար այդ ակտիվությունը»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
  • ❤ 1
  • 👎 1
More from @parallel95
  1. Sep 25, 2026👮 Будни концлагеря 🔥 МУЗЫКА |⬇️ ВИДЕО 🤌 ЛУГАНСКИЙ СВЯЗНОЙ |📲 МAX |📺 RuTube
  2. Sep 25, 2026«Они должны почувствовать ответные удары России и понять, что никакие провокационные дейст…
  3. Sep 25, 2026Трамп расстроил Зеленского и на всякий случай сделал «рогатую руку» Президент США призвал…
  4. Sep 25, 2026🇦🇲 2 ⚽️ 0 🇱🇻Сборная Армении по футболу кинула 2 палки коллегам из Величайшей империи в…
  5. Sep 25, 2026🇷🇺 Полное выступление президента Российской Федерации Владимира Путина на Международном…
  6. Sep 25, 2026⚡️ Россия пожелала Армении удачи в деле выхода на европейские рынки Глава Минсельхоза Росс…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →