TGViewer
Параллель | Parallel | Պարալլել Параллель | Parallel | Պարալլել @parallel95 · 10.1K subscribers
Post #119781 436

Forwarded from Radio Sputnik Armenia

🎙«Աբովյան Time»․ Եվրոպացիները իբր բացել են սահմանները հայկական ապրանքների համար՝ իբր սատարելով Հայաստանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները սրելու ֆոնին։ Այստեղ, սակայն, գոյություն ունի կարևոր մի նրբություն․ բացի մաքսային արտոնություններից, որը Եվրամիությունը տվել է հայկական ապրանքների համար, կան անշրջանցելի խոչընդոտներ, որոնց շարքում առաջնայինը ստանդարտներն են։ Դրանք տարբերվում են ԵԱՏՄ-ի ստանդարտներից, և կերպափոխումը տարիների և միլիարդների ներդրումների խնդիր է։

Կա նաև ստանդարտներից ավելի կոնստանտ խնդիր, թե ինչու եվրոպական շուկան չի կարող փոխարինել ԵԱՏՄ շուկային․ ճանապարհներ, ճանապարածախս։ Մեզ համար տրանսպորտային լոգիստիկան այնքան թանկ է, որ նույնիսկ մաքսային ծախսերը հանելու պարագայում անմրցունակ է դարձնում հայկական ապրանքները։ Դրան գումարած, եվրոպական սպառողը չափազանց պահպանողական է՝ նախընտրում է եվրոպական գյուղմթերքը, և հունական ծիրանի մոտ հայկականը անմրցունակ է։ Էլ չասած՝ ճանապարհածախսի պատճառով հայկականը կրկնակի թանկ է։

Այսքանից հետո, տնտեսական առումով Հայաստանը դեպի Եվրամիություն ունի՞ որևէ հեռանկար։

Առհասարակ, Հայաստանի ճանապարհը դեպի ԵՄ ունի միայն և միայն քաղաքական բաղադրիչ, որը բացի չափազանց աշխարհաքաղաքական ռիսկերից, նաև, ըստ էության, լրջագույն հարված է Հայաստանի տնտեսությանը։ Հեռու գնալ պետք չէ, օրինակները մեր քթի տակ են՝ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա և այլն։ Բոլոր այդ երկրների անհաջող փորձերը մեր աչքի առաջ են, նրանք էլ են ժամանակին ապրել պատրանքներով, թե Եվրամիությունը լավագույն ապագան է։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
  • 💯 8
More from @parallel95
  1. Oct 5, 2026❗️ Транспортный коллапс в Ормузском проливе может привести к глобальному продовольственном…
  2. Oct 5, 2026❗️ Тегеран предостерег США от нападения на Иран до и после выборов в Конгресс Тегеран пред…
  3. Oct 5, 2026О том, что это государственная измена я говорил ещё год назад, когда началась агрессия на…
  4. Oct 5, 2026❗️ Это государственная измена Подготовленный властями доклад о церкви, который должен стат…
  5. Oct 5, 2026❗️ Действиям проникшего в Шаки азербайджанского солдата должна быть дана самая жесткая пра…
  6. Oct 5, 2026❗️Мать против автомата: женщина защищала детей, а государство искало оправдания❗️ Пока азе…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →