TGViewer
Channel Public Channel
NewsArmenia Հայերեն

NewsArmenia Հայերեն

@newsarmenia_am

«Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալություն․ կարևոր, հետաքրքիր ու հավաստի լուրերը' մեկ հարթակում

«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվական գործակալություն –
https://newsarmenia.am/am/

Գովազդի և համագործակցության հարցերով գրեք @Newsarmenia_arm_bot
Subscribers
4.35K
Photos
3.8K
Videos
918
Links
3K

Showing posts older than #23644 · Back to latest

Older Posts 16 shown
Post #23642 150
❗️❗️ Երևանի խանութում «Դիխլոֆոս» են փչե՞լ վաճառվող մրգերի վրա․ ՍԱՏՄ-ը ստուգում է սկսել

«Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութը փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժինը ձեռնարկել է ԱՆՀԱՊԱՂ վերահսկողական միջոցառումներ, տեղում վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության», - նշված է ՍԱՏՄ–ի հաղորդագրության մեջ:

Տեսչական մարմինը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի իրականացված վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին։

@newsarmenia_am
  • 😱 2
Post #23641 119
❗️❗️ Պաշտոնական լիազորությունները չարաշահելու գործի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը

«Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի եղբայրը», - «Նովոստի-Արմենիա»-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

@newsarmenia_am
Post #23640 152
❗️🚗 Երթևեկի փոփոխություն է նախատեսված «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում

Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, հարակից ճանապարհահատվածներում կատարվող շինարարական աշխատանքներով պայմանավորված,

🔷 սեպտեմբերի 19-ից կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ մինչև տվյալ աշխատանքների ավարտը, մասնավորապես՝ նշված խաչմերուկում Երևան քաղաքի կողմից դեպի Արմավիր քաղաք ուղղությամբ 2-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ, նշված գոտու համար նախկինում գործող դեպի ձախ ուղղության, լուսացույցը կապամոնտաժվի, իսկ հակառակ ուղղության ուղեմասի երկրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը միայն ուղիղ: Խաչմերուկում կկատարվի լուսացույցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի փոփոխություն:

🔷 Վերոնշյալ փոփոխությունները ժամանակավոր են և դրանց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ:

Երևանի քաղաքապետարան

@newsarmenia_am
Post #23639 137
❗️ ❗️Արարատի մարզում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնրի մեջ

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, ընտանիքի տան թոնրատանը։

Երեխան դեմքի, ձեռքերի և ոտքերի 1-3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

@newsarmenia_am
  • 🤯 1
Post #23638 163
❗️ Երևանում մայր և որդի կասկածվում են ընկերության չհրկիզվող պահարանից 275 հազ․ դոլար և 55,5 մլն դրամ գողանալու մեջ:

@newsarmenia_am
  • 😱 1
Post #23637 172
❗️❗️ Բացառիկ տեսանյութ․ ինչպես են Եղվարդ – Զովունի ճանապարհին բախվում 3 ուղևորատար մեքենան և 2 բեռնատար։

Բախման հետևանքով կան վիրավորներ։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 16–ին ժամը 18։40–ի սահմաններում։


Տեսանյութը՝ Գ․ Շամշյանի

@newsarmenia_am
  • 😱 1
Post #23636 208
🔥 Նախորդ օրվա կարևոր իրադարձությունները

❗️Կիևյան կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել

❗️Չինաստանից՝ Հայաստան․ հեռավար վիրահատություն «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

❗️275 հազ․ դոլարի և 55,5 մլն դրամի գողություն Երևանում՝ չհրկիզվող պահարանից․ մայրն ու որդին ձերբակալվել են

❗️Վայոց Ձորում՝ տան բակում, հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ գիշատիչ թռչուն (ՖՈՏՈ)

❗️Երևանում ճանապարհներ կփակվեն, պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի

❗️«Առաջարկում եմ ամեն տեղ չառաջնորդվել «Կիկոսի մահով». Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից հեռացման, գազի գնի ու 102-րդ ռազմաբազայի մասին (ՎԻԴԵՈ)

❗️Երևանում երթևեկի սահմանափակումներ կլինեն՝ Անկախության տոնի միջոցառումներով պայմանավորված

❗️«Հայաստանում «սովորելու ամոթ» է եղել. Սոկրատն ու Արիստոտելը «ղալաթ են արել»». Փաշինյան

❗️Սեպտեմբերի 18-ից երթևեկի փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում

❗️Քաղաքացին բռնություն է գործադրել մոր նկատմամբ և փորձել է սպանել մորն օգնութան հասած մեկ այլ քաղաքացուն

@newsarmenia_am
  • 👍 1
Post #23635 201
❗️ Փաշինյանը մեկնել է Գերմանիա, նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակ
 
Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը, նշվում է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

@newsarmenia_am
  • 👍 4
  • 💩 1
Post #23634 222
👶 Լույս աշխարհ է եկել հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի երկրորդ բալիկը։

«Դանիելյան Դանիել Էմիլի», – գրել է երգչուհին իր Instagram–ում՝ հրապարակելով հուզիչ լուսանկարներ։

@newsarmenia_am
  • ❤ 3
Post #23631 248
Չինաստանից՝ Հայաստան․ հեռավար վիրահատություն «Սլավմեդ» ԲԿ–ում

🏥 Չինաստանի Շանհայ քաղաքից՝ ավելի քան 6,800 կմ հեռավորությունից (շուրջ 9,000 կմ երկարությամբ օպտիկական կապուղու միջոցով), «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի Ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը
ռոբոտային հեռավար համակարգի միջոցով ճողվածքներով տառապող 2 հիվանդների մոտ իրականացրել է ճողվածքների պլաստիկա՝ ժամանակակից ցանցային պրոթեզների կիրառմամբ
 
Վիրաբույժը Շանհայի «MicroPort MedBot»-ի գլխամասային կենտրոնից հեռավար կառավարել է «Սլավմեդ»-ում տեղակայված ռոբոտային վիրաբուժական համակարգը, իսկ վիրասրահում ներկա «Սլավմեդ»-ի բժշկական թիմը և ինժեներական խումբն ապահովել են վիրահատությունների անվտանգ և անխափան ընթացքը։
 
Միկրոպորտ Մեդբոտ Ընկերության հիմնադիր Չաո Հեն նշում է․ «Ռոբոտային հեռավար վիրաբուժությունը միայն տեխնոլոգիական առաջընթաց չէ․ այն նոր հորիզոններ է բացում միջազգային մասնագիտական համագործակցության և վիրաբուժական փորձի փոխանակման համար։ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի թիմի բարձր մասնագիտական պատրաստվածությունն ու տեխնիկական զինվածությունը կարևոր դեր ունեցան այս միջամտության հաջող իրականացման հարցում»։

Այս բացառիկ վիրահատության մանրամասները՝ հղումով

@newsarmenia_am
  • ❤ 3
Post #23630 169
⚡ Կիևյան կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել:

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 17-ին։ Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանությունը տեղեկություն է ստացել Կիևյան կամրջի տակ դի հայտնաբերելու մասին։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում է մահացածի ինքնությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

@newsarmenia_am
Post #23627 161
🦅 Վայոց Ձորում՝ տան բակում, անօգնական գիշատիչ թռչուն են գտել

Մալիշկա բնակավայրում՝ տան բակում, հայտնաբերվել է հյուծված թռչուն։ Պարզվել է, որ դա սապսան է՝ թափառաբազե, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Կենդանիների միջազգային կարմիր ցուցակում՝ որպես հազվագյուտ և խոցելի տեսակ։

Թռչունը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգու վերականգնողական կենտրոն։ Նրա վիճակը գնահատվում է բավարար։

ԲԸՏՄ

@newsarmenia_am
  • ❤ 4
Post #23626 167
❌🚗 Երևանում ճանապարհներ կփակվեն, պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի COP17-ի անցկացման օրերին. Փաշինյան

«Ճանապարհները փակվելու են։ Ժողովուրդ ջան, ներողություն ենք խնդրում։ Պետական համակարգը մի քանի օր կանցնի հեռավար աշխատանքի՝ նրանց, ում պետք չէ լինել COP17-ի վայրում», - ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Նա նաև ընդգծեց, որ ՀՀ-ում խցանումների պատճառն այն չէ, որ վարչապետը ավտոշարասյունով շարժվում է։

Փաշինյանը նշեց, որ COP17-ի շրջանակում Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ։

«Ոչ թե քաղաքական ամբիցիայի համար ենք մենք COP17-ն անում, մենք դա անում ենք, որ այդ 15 հազար մարդн գա: Գիտենք, որ բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, տաքսիներ, հյուրանոցներ, հյուրատներ և այլ ծառայություններ կան, oգտվելու են, փող են ծախսելու, և մեր քաղաքացիները փող են աշխատելու»,- ասաց Փաշինյանը։

COP-17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն է, որն այս տարի կանցկացվի Երևանում հոկտեմբերի 19-30-ը։

@newsarmenia_am
  • 👍 1
Post #23625 158
‼️ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 53, դեմ՝ 36։

@newsarmenia_am
Post #23624 163
‼️ «ՀԱՊԿ-ից մեզ հեռացրին, բարձրացանք ծառը, վեր ընկանք քարը. վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան». Փաշինյան

@newsarmenia_am
  • 👍 1
Older posts →
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →