TGViewer
NewsArmenia Հայերեն NewsArmenia Հայերեն @newsarmenia_am · 4.35K subscribers
Post #23640 152
❗️🚗 Երթևեկի փոփոխություն է նախատեսված «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում

Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, հարակից ճանապարհահատվածներում կատարվող շինարարական աշխատանքներով պայմանավորված,

🔷 սեպտեմբերի 19-ից կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ մինչև տվյալ աշխատանքների ավարտը, մասնավորապես՝ նշված խաչմերուկում Երևան քաղաքի կողմից դեպի Արմավիր քաղաք ուղղությամբ 2-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ, նշված գոտու համար նախկինում գործող դեպի ձախ ուղղության, լուսացույցը կապամոնտաժվի, իսկ հակառակ ուղղության ուղեմասի երկրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը միայն ուղիղ: Խաչմերուկում կկատարվի լուսացույցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի փոփոխություն:

🔷 Վերոնշյալ փոփոխությունները ժամանակավոր են և դրանց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ:

Երևանի քաղաքապետարան

@newsarmenia_am
More from @newsarmenia_am
  1. Sep 20, 2026🚨 Կոտայքում հարսանեկան շարասյան մեքենայից կրակոց է արձակվել․ կա ձերբակալված Սեպտեմբերի 19…
  2. Sep 20, 2026🇦🇲 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի UFC 331–ի շրջանակում․…
  3. Sep 19, 2026📊 Հայաստանի առաջին PISA-ն․ ի՞նչ են կարողանում 15-ամյա դպրոցականները Հայաստանն առաջին անգա…
  4. Sep 19, 2026🟥 Խոշոր ավտովթար Երևանում՝ Հրազդան–Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ…
  5. Sep 19, 2026Այսօր հիշատակի երթ է կազմակերպվել դեպի «Եռաբլուր»՝ նվիրված զոհված զինծառայողներին և Ադրբեջ…
  6. Sep 19, 2026🇦🇲🩷 Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձել է Real American Freestyle (RAF) լիգայի նոր չե…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →