Post #82645
29
Նայում ես փողոցներից մինչև Ազգային ժողով ամեն հասարակ բանից իրար վրա են հարձակվում, ծեծում, ծեծվում, կրակում, վիրավորվում, սպանվում․․․Կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը արդարության ու պատվի համար մարտնչող հերոսների մի երկիր է։ Բայց հենց գործը հասնում է արտաքին թշնամու դեմ պայքարելուն՝ աֆալտի վրա ու սրահներում մարտնչող «հերոսները» մկան ծակին հազար թուման տալով ծկլում են։
Իսկ արտաքին թշնամի դեմ բոլորովին այլ հերոսներ են կանգնում՝ ինքնազոհության գնով ազգի ու պետության պատիվը պաշտպանելու։ Նրանք էկրաններից գլուխ չեն արդուկում իրենց մասին հերոսապատումներով։ Բայց նրանց մասին քիչ են խոսում կամ աշխատում են ընդհանրապես չխոսել՝ մոռացության մատնելով։
Որովեհտև նրանց ֆոնին առաջին կատեգորիայի մարդիկ շատ չնչին ու մանր են թվում։ Այնքան մանր, որ անգամ զզվելի է նայել։
Դերենիկ Մալխասյան