TGViewer
𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան 𝗠𝗲𝘁𝗮𝗾𝘀𝗲 𝗛𝗮𝗸𝗼𝗯𝘆𝗮𝗻/Մետաքսե Հակոբյան @metaqse · 219 subscribers
Post #457 112
Մեկ օրվա ընթացքում՝ երկու իրադարձություն։ Եվ երկուսն էլ՝ Հայաստանի իշխանության իրական դեմքի հերթական բացահայտումը։

Թրամփը հայտարարում է, թե Պուտինը տասը տարի չի կարողացել կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները, իսկ ինքը դա արել է երկու օրում։ Մի նախադասություն, որը Հայաստանի իշխանությունը պարտավոր էր գնահատել ոչ թե որպես խաղաղության հաղթանակ, այլ որպես Հայաստանի ու Արցախի ճակատագրի շուրջ կայացված որոշումների և դրանց իրական գնի մասին լուրջ հարցերի առիթ։

Նույն օրը Հայաստանի վարչապետը Թուրքմենբաշիում ադրբեջանական տաղավարում ծանոթանում է Ադրբեջանի «մշակութային ավանդույթներին»՝ ներառյալ «Ղարաբաղի տան» ցուցադրությունը։ Այն Ղարաբաղի, որտեղից հայաթափվել է բնիկ հայ ժողովուրդը, որտեղ այսօր պատանդ են պահվում հայեր, իսկ հայկական մշակութային ժառանգությունը յուրացվում ու ներկայացվում է որպես ադրբեջանական։

Եվ այս ամենը՝ այն պայմաններում, երբ Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը մնում է չիրացված, իսկ Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակումը՝ չլուծված խնդիր։

Այս ամենը դիվանագիտական անզգուշության մասին չէ։ Սա քաղաքականության, արժանապատվության և սեփական ժողովրդի շահերը պաշտպանելու անկարողության մասին է։

Երբ երկրի ղեկավարը պատրաստ է հարմարվել թշնամու օրակարգին, երբ Արցախը վերածվում է բանակցային մանրադրամի, իսկ հայ ժողովրդի ողբերգությունը՝ անտեսանելի ֆոնի, ապա ո՞ւմ շահերն է սպասարկում այդ իշխանությունը։

Այս իշխանության օրոք խաղաղության մասին խոսում են, իսկ պարտության հետևանքները դարձել են մեր ժողովրդի առօրյան։ Խոսում են ինքնիշխանությունից, բայց սեփական օրակարգը ձևավորելու կամք և կարողություն չեն ցուցաբերում։

Մեկ օրն էլ բավական է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ։

Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել։ Բավական է, որ երկրի ներսում իշխանության լինեն մարդիկ, որոնք սեփական ժողովրդի շահերը պաշտպանելու կարողություն չունեն, միևնույն ժամանակ Արցախը ոչնչացնողների, Հայաստանը զավթել ցանկացողների կամակատարներն են։
  • ❤ 4
  • 💯 1
More from @metaqse
  1. Oct 9, 2026Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, այն հիշելը՝ խաղաղությունը մերժել չէ, իսկ արցախահա…
  2. Oct 7, 2026Նիկոլի վերջին մտքերը շատ բան են ասում։ Ադրբեջանցի զինծառայողը մտնում է Հայաստանի տարածք, ս…
  3. Oct 2, 2026Այսօր արդեն դժվար է որևէ մեկին համոզել, թե այս իշխանությունները կարող են պաշտպանել Հայաստա…
  4. Sep 30, 2026Պետք է ոչ միայն արձանագրել տեղի ունեցածը, այլև պետք է ձևավորել և պահպանել Արցախի ժողովրդի…
  5. Sep 28, 2026https://www.youtube.com/live/FXqyp-G34wk?si=PJ8f0v3ssTOdhadY
  6. Sep 27, 2026Արցախի հայաթափումը կազմակերպելու և իրագործելու համար գործող վարչախումբը առանց վարանելու զո…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →