TGViewer
ReArtsakh ReArtsakh @merartsakh · 1.45K subscribers
Post #394 1.21K
Շվեյցարիայի խորհրդարանը հանդես է եկել արցախահայերի՝ հայրենիք վերադառնալու խնդրով Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ։

Ինչպես տեղեկացնում է ReArtsakh Telegram ալիքը, խնդիրն արդեն իսկ քննարկվել է Շվեյցարիայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության հանձնաժողովում, որը Դաշնային խորհրդին հանձնարարել է «հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, կազմակերպել միջազգային խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Նպատակն է ապահովել բաց երկխոսություն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև, որը կանցկացվի միջազգային հսկողության կամ միջազգային կարևոր դերակատարների ներկայությամբ՝ քննարկելու պատմականորեն տեղակայված հայկական բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի հարցը»:

Նախաձեռնության հիմնավորման մեջ նշված է, որ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով, Լեռնային Ղարաբաղը, բացառությամբ մի քանի տեղաշարժվելու ունակություն չունեցողների, ամբողջությամբ հայաթափվել է։

«Հայոց ցեղասպանության կրկնության վախով՝ ինչպես դա եղել է 1915 թվականին, (Արցախի) բնիկ հայ բնակչությունը ստիպված եղավ ընդամենը մի քանի օրվա ընթացքում լքել իր տունը։ Այդ ժամանակվանից ի վեր տարածաշրջանը փաստագրված էթնիկ զտումներ է ապրում. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և գերեզմանները, համակարգված կերպով ավերվում են կամ «վերանորոգման» քողի տակ փոխակերպվում։ Չնայած այս լուրջ զարգացումներին՝ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են հավատարիմ մնալ իրենց հայրենիք վերադառնալու, միջազգային համայնքի կողմից անվտանգության երաշխիքներ ստանալու, իրենց քաղաքական ապագան ինքնուրույն որոշելու և ժողովրդավարական ինքնակառավարման իրավունքն իրականացնելու որոշումներին», - նշված է Շվեյցարիայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության հանձնաժողովի մեկնաբանության մեջ։

ReArtsakh
  • 👍 14
More from @merartsakh
  1. Sep 27, 2026Ղարաբաղն ադրբեջանական հող է»․ Էրդողանի հերթական հակահայկական հայտարարությունը Սեպտեմբերի 2…
  2. Sep 27, 2026Սիրելի քույրեր ու եղբայրներ, Վեց տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերա…
  3. Sep 27, 2026Սեպտեմբերի 27․ աղետի շղթան, որ սկսվեց 2020-ին և հասավ Արցախի լիակատար հայրենազրկմանը 2020…
  4. Sep 27, 2026«Հայ զինվորը չի պարտվել»․ Տիգրան Աբրահամյանի գրառումը 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Տիգրա…
  5. Sep 27, 2026«Դուք պատից միայն մի նկար չեք ջնջել»․ Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկարը մաքրելու որոշումը դժ…
  6. Sep 27, 2026Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի ո…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →