TGViewer
ReArtsakh ReArtsakh @merartsakh · 1.45K subscribers
Post #1239 229

Forwarded from Հայաստանն այսօր

Երևանը պետք է Ադրբեջանից պահանջի տեղեկություններ անհետ կորածների գերեզմանների մասին․ Ստեփանյան

«Համահայկական ճակատ» շարժման համակարգող Ռուզաննա Ստեփանյանը Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Հայաստանի իշխանություններին Ադրբեջանից պահանջել տեղեկություններ հայ անհետ կորածների գերեզմանների գտնվելու վայրի մասին։

Նա անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջին՝ տեղեկություններ տրամադրել 1990-ականներին զոհված և անհետ կորած ադրբեջանցիների գերեզմանների գտնվելու վայրի մասին։

«Մենք ինչո՞ւ չենք դիմում՝ մեզ մեր անհետ կորածների գերեզմանների տեղանքը ցույց տալու պահանջով։ Ունենք հարյուրավոր անհետ կորածներ»,- ասել է Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ մոտ մեկ ամիս առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները խոստացել էին միջազգային հումանիտար խողովակներով փորձել աջակցել անհետ կորածների և մարմինների արտաշիրիմման հարցերի լուծմանը։

Ստեփանյանը պատգամավորներին առաջարկել է կապ հաստատել ԿԽՄԿ-ի հետ և համատեղ քննարկել այդ հարցը։
  • ❤ 5
  • 👍 3
  • 🙏 2
More from @merartsakh
  1. Oct 17, 2026Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու…
  2. Oct 17, 2026Երևանի Մոսկովյան 31 հասցեում տեղադրվել է հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրա…
  3. Oct 16, 2026Վեհափառ Հայրապետը հանդիպել է «Save Armenia»-ի պատվիրակության հետ․ քննարկվել են Արցախի և գե…
  4. Oct 15, 2026ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օր…
  5. Oct 15, 2026Արցախից տեղահանվածները COP17-ին ընդառաջ բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով տեղահան…
  6. Oct 14, 2026«Երեք տարի է՝ խնդիրները չեն լուծվում»․ Արամ Վարդևանյանը հարցրել է՝ ինչու պետք է Արցախից բռ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →