«Հարավային Կովկասում խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումների վրա»․ CSI-ի
հայտարարությունը ՄԱԿ-ում
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանում Christian Solidarity International (CSI) կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդկամպը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ լրանում է Արցախի հայաթափման երեք տարին։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ թույլ չտալով 150 000 հայերի վերադարձը, ապօրինի պահում է 20 հայ գերիների և ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը (այդ թվում՝ Շուշիի միջնադարյան գերեզմանատունը)։ CSI-ն կոչ է արել ՄԱԿ-ին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձն իրենց հայրենիք։
Մանրամասները կարդացեք կայքում․ natnews.am/4467/
Post #1222
218
