«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չէ, որովհետև Ադրբեջանի տեղեկատվական դաշտում չեն դադարում հայատյացությունից բխող ձևակերպումներն ու մոտեցումները․ խաղաղությունը հասարակությունն է, որն այսօր պատրաստ չէ խաղաղության»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն է։
«Երբ տեսնում ենք, որ քո թշնամի պետության կամ հակառակորդ պետության կրթական համակարգում երեխաներին սովորեցնում են, որ հայերը ռևանշիստ են, ապա ես չեմ կարող հավատալ այդ խաղաղությանը։ Ադրբեջանական դպրոցների 9-րդ դասարանի համար այս տարեսկզբի դասագիրք է հրատարակվել 44-օրյա պատերազմի մասին, որտեղ 190 անգամ հանդիպում է «ռևանշիստ» բառը, «օկուպացված» բառը՝ մոտ 70 անգամ։ Դասագրքում, Դավթյանի խոսքով, նաև լուսանկարներ կան միջազգային պարսավանքի արժանացած, Բաքվի, այսպես կոչված` «Հաղթանակի պուրակից»։
Ադրբեջանագետ պատգամավորի ձևակերպմամբ՝ որքան Ադրբեջանը փորձում է «նվաստացնել» Հայաստանի հասարակությանը, այնքան մեր ժողովրդի մեջ վրեժխնդրությունն ավելի է շատանում։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM