Նրա խոսքով՝ ՏԻՄ մարմինները Հայաստանում երբեք ինքնուրույն կառույցներ չեն եղել և միշտ կախվածության մեջ են գտնվել կենտրոնական իշխանությունից։
«ՏԻՄ մարմիններն ինքնուրույն կառույցներ չեն, և Հայաստանում միշտ էլ այդպես է եղել։ Նրանք միշտ նայում են՝ ով է նստած իշխանական ղեկին։ Երբ իշխում է «իքս» քաղաքական ուժը, բոլորը ստիպված են նրա ձեռքին նայել, որովհետև նրանից են ֆինանսավորում ստանում։ Իրենք ինքնուրույն ֆինանսավորման հզոր տնտեսական աղբյուրներ չունեն», –բացատրում է քաղտեխնոլոգը։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում տեղական ղեկավարները արագորեն հարմարվում են նոր իշխանություններին։ Այդ պատճառով էլ, ըստ նրա, ընդդիմության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին քաղաքական առումով անիմաստ է։ Իսկ եթե չեն հարմարվում, գործող կառավարման համակարգում կենտրոնական իշխանությունը ցանկացած պահի կարող է հեռացնել համայնքի ղեկավարին․ օրինակները քիչ չեն։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM