Ես պիտի անկեղծ լինեմ, դպրոցների մասին այս պատմություններից հետո տեղս չեմ գտնում: Մի կողմից, ինձ համար նորություն չէ այն, որ դեռ նախկին իշխանություններից սկսած դպրոցներում շատ են (ոչ բոլորն իհարկե) ցանկացած իշխանությանը լոյալ, կոնֆորմիստ մարդիկ: Բայց մի բան է կոնֆորմիստ կերպով գնալ ամեն անգամ վատ իշխանություն ընտրելու, մեկ այլ բան` իշխանահաճո լինելու համար ուրացման գործընթացին միանալ ողջ ուժով:
Վեց տարի, պատկերացրեք: Վեց տարի: Մեծահասակներիս համար քիչ է թվում, բայց երեխայի դպրոցական տարիների կեսն է: Ու եթե տանն էլ այս թեմաներով չեն զրուցել, պատկերացրեք քանի երեխա է մեծացել այսպես:
Չգիտեմ: Այսինքն գիտեմ` վատ է:
Լիքը ջանք ու եռանդ է պետք գալու սրա տակից դուրս գալու համար: Ու կամք: Ու պրոֆեսիոնալիզմ: Վերջին երկուսը հատկապես քիչ են:
Post #19
376
- 💔 21
- 👏 4
- 💯 4