TGViewer
Infocom Infocom @infocomm · 20.1K subscribers
Post #71364 1.45K
❗️🗳 «Անկախ դիտորդը» դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ Լոռու մարզպետի կողմից վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հարցով։

🔹 Հոկտեմբերի 25-ին ավագանու ընտրություններ են տեղի ունենալու Ստեփանավան համայնքում։

📌 2026 թ. հոկտեմբերի 8-ից 15-ը Լոռու մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում մարզպետ Արեն Մկրտչյանը ներկայացնում է Լոռի Բերդ համայնքում իրականացված ծրագրերն ու փոփոխությունները՝ Ստեփանավան համայնքի ընտրություններում ՔՊ թեկնածու Արայիկ Ներսիսյանի ուղեկցությամբ։

🔻Դաշինքի գնահատմամբ՝ պաշտոնատար անձի կողմից իր ղեկավարած կառույցի պաշտոնական տեղեկատվական ռեսուրսի նման օգտագործումը միտված է իր կուսակցության թեկնածուին ընտրություններում առավելություն ապահովելուն և անհավասար պայմաններ ստեղծում ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի համար։

⚖️ Ընտրական հանձնաժողովների կողմից համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում «Անկախ դիտորդը» վարչական պատասխանատվության հարցով կդիմի վարչական դատարան։

[«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք]
  • ❤ 3
More from @infocomm
  1. Oct 17, 2026🔶 Երևանում Ամուլսարի հանքի բացման դեմ հանրային քննարկման ընթացքում ելույթներ ունեցան ակտի…
  2. Oct 17, 2026⛪️ Հռոմի պապ Լևոն 14-րդն այսօր դուրս է գրվել Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցից, որտեղ չորս օր ա…
  3. Oct 17, 2026🔶 Հայաստանի և Ղրղզստանի միջև ստորագրվե Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համա…
  4. Oct 17, 2026📌 Երևանում՝ Կոնսերվատորայի այգում, տեղի է ունենում հանրային քննարկում Ամուլսարի հանքի շահ…
  5. Oct 17, 2026📌 Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի շրջանակում արտաքին գործերի նախարարների…
  6. Oct 17, 2026🇺🇦🇪🇺 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպական միությունից 70 միլիարդ եվրոյի օգ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →