TGViewer
Infocom Infocom @infocomm · 20.1K subscribers
Post #71373 1.11K
Infocom 📌 Երևանում՝ Կոնսերվատորայի այգում, տեղի է ունենում հանրային քննարկում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։ 🔺 Ըստ նախաձեռնող՝ «Ամուլսարն առանց հանքի» շարժման՝ հանքի շահագործման հեռանկարը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ կապված ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության…
🔶 Երևանում Ամուլսարի հանքի բացման դեմ հանրային քննարկման ընթացքում ելույթներ ունեցան ակտիվիստներ և բնապահպաններ։

🔹 Իր ելույթում բնապահպան Լևոն Գալստյանը նշեց, որ առողջարանային քաղաքի 70-ամյա համբավ ունեցող Ջերմուկի կողքին ոսկու բաց հանք բացելը և ցիանիդով մշակելը չի կարող չի կարող համեմատվել մի հանքի հետ, որը բացվել է 1950 թվականին և գործում է արդեն 76 տարի․ «Մարդիկ հարցնում են՝ ինչո՞ւ Քաջարանի հանքի դեմ չեք պայքարում․․․ Հին հանքը ինչ, որ հնարավոր էր աղտոտել, ինչ, որ հնարավոր էր վերացնել, վերացրել է»։

📢 Գալստյանը պնդեց, որ Ջերմուկում բնակիչների մեծ մասը դեմ են հանքի շահագործմանը․ «Ուղղակի 20 թվականի պատերազմը կոտրեց նաև իրենց մեջքը։ Մենք պետք է հիշենք սա»,- ասաց նա՝ հորդորելով համայնքի մարդկանց ուժ գտնել և պայքարել։

🔻 Իրավաբան Նազելի Վարդանյանն էլ ընդգծեց, որ հանքը գտնվում է սեյսմիկ բարձր ակտիվություն ունեցող, սողանքային տարածքում, առկա են ռադիոակտիվ նյութեր՝ ուրան, թորիում և այլն։

📌 Իրավապաշտպան Մարիա Բարխուդարյանն առաջարկեց մյուս բողոքի ակցիան իրականացնել հոկտեմբերի 19-ին՝ COP17-ի առաջին աշխատանքային օրը։
  • ❤ 6
  • 👎 6
  • 👍 3
  • 😁 3
More from @infocomm
  1. Oct 17, 2026⛪️ Հռոմի պապ Լևոն 14-րդն այսօր դուրս է գրվել Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցից, որտեղ չորս օր ա…
  2. Oct 17, 2026🔶 Հայաստանի և Ղրղզստանի միջև ստորագրվե Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համա…
  3. Oct 17, 2026📌 Երևանում՝ Կոնսերվատորայի այգում, տեղի է ունենում հանրային քննարկում Ամուլսարի հանքի շահ…
  4. Oct 17, 2026📌 Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի շրջանակում արտաքին գործերի նախարարների…
  5. Oct 17, 2026🇺🇦🇪🇺 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպական միությունից 70 միլիարդ եվրոյի օգ…
  6. Oct 17, 2026🇦🇲🇷🇺 Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր փոխըմբռնման և նոր հավասարակշռությ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →