📣 Գիտության ռազմավարական ծրագրի 2027թ. միջոցառումները պետք է արտացոլվեն բյուջեում. «Գիտուժ» նախաձեռնություն
🔸 «Գիտուժը» ողջունում է հոկտեմբերի 15-ի կառավարության նիստում վարչապետի վերահաստատած հանձնառությունը՝ հասնելու կառավարության հայտարարած բոլոր նպատակներին, այդ թվում՝ հետազոտությունների և մշակումների (ՀևՄ) ֆինանսավորման թիրախներին։
📌 Հոկտեմբերի 7-ի մեր հայտարարությամբ արձանագրել էինք կառավարության առաջարկած 2027թ. պետական բյուջեի և Կառավարության՝ Գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ. ռազմավարական ծրագրի հակասությունը։
‼️ Կառավարությանը կոչ ենք անում ԱԺ հետ սերտ համագործակցությամբ շտկել այս անհամապատասխանությունն այնպես, որ 2027թ. պետական բյուջեով ամբողջությամբ հատկացվեն ռազմավարական ծրագրով այդ տարվա համար նախատեսված միջոցառումների իրականացմանն անհրաժեշտ միջոցները։
Post #71339
1.44K
Infocom Բյուջեի նվազման ֆոնին գիտնականներին՝ «իրենց աշխատանքը լուռ շարունակելու» կոչ
- 👍 5
- ❤ 2