TGViewer
Infocom Infocom @infocomm · 20.1K subscribers
Post #71130 1.81K
‼️ Կառավարության առաջարկած 2027թ. պետբյուջեն հակասում է կառավարության՝ գիտության ռազմավարությանը:

ℹ️ Կառավարության՝ Գիտության ոլորտի զարգացման 2026–2030թթ. ռազմավարական ծրագիրը 2027թ. համար նախատեսում է մոտ 20 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում։ Մինչդեռ 2027թ. պետբյուջեի նախագծով գիտության հատկացումները 2026թ. ընդունված բյուջեի համեմատ ավելանում են ընդամենը 1,5 մլրդ դրամով։
 
❌ Նախագծում բացակայում են ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը։ Հետազոտական դրամաշնորհների, թիրախային հետազոտությունների և գիտական սարքավորումների համար հատկացումները մնում են անփոփոխ։ Վտանգված է նաև մի շարք գործող ծրագրերի ամբողջ տարվա ֆինանսավորումը։
 
📣 «Գիտուժը» Ազգային ժողովին կոչ է անում ապահովել, որ 2027թ. պետական բյուջեում ներառվի գիտության ռազմավարական ծրագրով այդ տարվա համար նախատեսված ֆինանսավորումը։ Կառավարությունից պահանջում ենք իրականացնել իր ընդունած ռազմավարական ծրագիրը՝ ֆինանսավորելով դրանով նախատեսված միջոցառումները։
 
[«Գիտուժ» նախաձեռնություն]
  • ❤ 16
  • 👍 10
  • 😁 3
More from @infocomm
  1. Oct 7, 2026🇵🇱 Լեհաստանում 19-ամյա երիտասարդը հարձակվել է ուսումնարանի ուսանողների ու դասախոսների վր…
  2. Oct 7, 2026📣 Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կամ մթերված է, կամ արտահանված է, կամ տեղական շուկայում իրա…
  3. Oct 7, 2026⚖️ Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց, ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյ…
  4. Oct 7, 2026Օրվա կարեւորը՝ #միվոյսով
  5. Oct 7, 2026📣 Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, տեսեք, զգուշացնում եմ, եթե Աստված չանի մեր…
  6. Oct 7, 2026🇦🇲🇮🇷 Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորությ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →