🇹🇷🇦🇿 Չնայած Ադրբեջանի հետ որոշ հարցերի շուրջ ժամանակ առ ժամանակ կարող են լինել տարբեր մոտեցումներ՝ այդ տարբերությունները չպետք է օգտագործվեն երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները խաթարելու համար:
🗣 Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խուսափել այդ հարաբերությունները թուլացնող գործողություններից։
‼️ Նա հայտարարել է, որ պետք չէ սոցիալական ցանցերի միջոցով տարբեր կարծիքները քարոզչության գործիք դարձնել, և որ ինքն ու Իլհամ Ալիևը քննարկել են այս հարցը հանդիպման ժամանակ։ Ֆիդանն ասել է, որ բոլոր կողմերը պետք է զգայունություն ցուցաբերեն այդ հարցում։ |factor.am|
Post #71338
1.05K
- 👍 4