🛳 Հորմուզի նեղուցում վերջին 24 ժամվա ընթացքում երկու առևտրային նավ է խորտակվել՝ հայտնում է Reuters-ը։
ℹ️ Դրանցից մեկը հարձակման հետևանքով վնասվել է, ապա հրդեհվել և խորտակվել։ Անձնակազմի բոլոր 21 անդամները տարհանվել են, վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Մյուս նավը խորտակվել է նեղուցի մոտ։ Այն հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ, ինչի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել էր, իսկ մյուսները՝ տարհանվել։
📌 Reuters-ի տվյալներով՝ վերջին 10 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումներն աճել են։ |azatutyun.am|
Post #71317
1.09K
- ❤ 4
- 👍 1