🔸 «Թվում է, թե շատ միջազգային խաղացողներ շատ են ցանկանում տեսնել բազմակողմանիություն՝ լավ հասկանալով ՄԱԿ-ի դերը։ Բայց ցավոք, շատ տեղերում մենք տեսնում ենք միակողմանիություն, և աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է։ Բայց, բարեբախտաբար, մեր տարածաշրջանում շատ դժվար իրադարձությունների միջով անցնելուց հետո մենք ի վիճակի ենք եղել փոխել իրավիճակը, և հիմա մեր գլխավոր նպատակն է հասնել վերջնական կետին։ Ես նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
🔸 Անտոնիու Գուտերեշը շնորհակալություն է հայտնել COP 17-ի լավագույնս կազմակերպման համար․ « Իմ գործընկերները պատմում են, որ բանակցություններում համատեղ հայտարարության կամ համաձայնության հասնելը միշտ դժվար է։ Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ և տեսակետեր։ Այն բոլոր ոլորտներում, որտեղ COP-ը աշխատում է՝ կենսաբազմազանություն, կլիմա, իսկապես հայկական ղեկավարության ու դիվանագիտության որակը աչքի է ընկնում»։
‼️ Գուտերեշը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։
[ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Post #71315
1.38K
Infocom Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հյուրընկալել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, որը Հայաստան է ժամանել COP 17-ի շրջանակում։
- 👍 13
- 👎 2
- 😁 2