⚖️ ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի, թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՍԴ նախագահի թեկնածու Էդգար Շաթիրյանը։
🗣 «Առաջադրված էին դատարանի նախագահի երկու թեկնածուներ՝ պարոն Վարդանյանն ու ես։ Ընտրության առաջին փուլի քվեարկության արդյունքներով դատարանի նախագահի թեկնածուներից ոչ մեկ անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց։
🔸 Անցկացվեց երկրորդ փուլ, որի արդյունքներով նույնպես դատարանի նախագահ չընտրվեց։ Ընտրությունը համարվում է չկայացած։ Սահմանված ժամկետներում կանցկացվի նախագահի նոր ընտրություն»,- ասել է Շաթիրյանը։ |news.am|
Post #71291
1.37K
- 👍 2
- ❤ 1
- 😁 1