❗Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք. ՊԵԿ
🔻Երևանում գործող ընկերությունը ՏՏ ոլորտում ծառայություններ է մատուցել՝ ստեղծել է հավելվածներ, որոնց միջոցով առաջարկել է պրեմիում դասի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսի ծառայություն։ Այս նպատակով թողարկվել են անդամակցության քարտեր, որոնց գնորդները, ըստ առաջարկի, ամսվա ընթացքում կարող էին անվճար օգտվել իրենց հաշվեկշռին կցված մի քանի ավտոմեքենաներից։
🔻Պարզվել է, որ ընկերություն դիմած 14 անձինք վճարել են 8 միլիոն 475 հազար դրամ։ Վճարումները կատարելուց հետո նրանք ներառվել են ստեղծած հավելվածում, սակայն փաստացի հնարավորություն չեն ունեցել օգտվելու խոստացված տաքսի ծառայությունից կամ ստանալու եկամուտ։
📌 Բացի դա, աշխատակիցները քաղաքացիներին ներկայացել են կեղծ անուններով և ընկերության հաշվեկշռում տրանսպորտային միջոցներ չեն եղել։ Ըստ ձեռք բերված տվյալների՝ խաբեության եղանակով քաղաքացիներից հափշտակվել է շուրջ 8 միլիոն 475 հազար դրամ։
Post #71288
2.25K
- 👎 4
- 👍 3
- ❤ 1