TGViewer
Infocom Infocom @infocomm · 20.1K subscribers
Post #71276 1.08K
Infocom ❗️«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից: 🗣 «Գնացի առաջ, տեսա՝ երեխեքի վրա է պահած: Առաջ գնացի, ինձ տեսավ, պահեց իմ վրա, մի հատ խփեց, չկպավ, էդ պահին առաջ եկա ... պահեց, որ տղայիս խփի:…
❗️ՆԳՆ-ն չի ընդունում, թե Սիսիանի ոստիկաններն ուշ են հասել Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կողմից զինված հարձակման ենթարկված Անի Ավետիսյանի տուն։

📌 Ի պատասխան «Ազատության» հարցման՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։05-ին, Ավետիսյանը զանգահարել է Շաքին սպասարկող համայնքային ոստիկանի բջջային հեռախոսին։ Ոստիկանն այդ պահին հերթապահության չի եղել, նախորդ օրվա ծառայությունից հետո հանգստացել է Սիսիանի իր տանը, սակայն, ըստ ՆԳՆ-ի, զանգից տասը րոպե էլ չանցած՝ հասել է դեպքի վայր։

🗣 «Դեպքի վայր են հասել նաև Ոստիկանության այլ օպերատիվ խմբեր, ինչից հետո ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ստացվել դեպքի վերաբերյալ ահազանգը։ Հարկ է նաև նշել, որ Օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգի ստացումից հետո ոչ ուշ, քան 10 րոպեում պետք է կազմակերպի օպերատիվ խմբի դեպքի վայր մեկնումը, իսկ այս դեպքում այդ ժամանակահատվածում արդեն խումբը դեպքի վայրում է եղել», - փոխանցել է ՆԳՆ խոսնակը:
  • 😁 6
  • 😡 5
  • 👍 2
More from @infocomm
  1. Oct 13, 2026🔸 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հոկտեմբերի 15–16-ին կայցելի Երևան՝ մասնակցել…
  2. Oct 13, 2026🇦🇲🇮🇶 ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի փոխվարչապետ, արտաքին…
  3. Oct 13, 2026🇦🇲🇮🇳 ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հն…
  4. Oct 13, 2026Օրվա կարեւորը՝ #միվոյսով
  5. Oct 13, 2026🇦🇲🇺🇦 Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաին…
  6. Oct 13, 2026🪖 Ըստ ՀՀ ՄԻՊ-ի՝ Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակա…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →