🪖 Ըստ ՀՀ ՄԻՊ-ի՝ Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում։
🗣️ Հայաստանի զինված ուժերում կանանց ներգրավվածությունը վերջին տարիներին աճել է, սակայն որոշումների կայացման մակարդակում նրանց ներկայացվածությունը շարունակում է սահմանափակ մնալ։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 13-ին DCAF-ի հետ համատեղ կազմակերպված քննարկման ընթացքում։
🖇️ Պաշտպանն անդրադարձել է նաև զինված ուժերում կանանց նկատմամբ խտրականությանը, գենդերային կարծրատիպերին և սեռական ոտնձգությունների կանխարգելման անհրաժեշտությանը: Միջոցառումը նվիրված էր «Հայաստանի զինված ուժերում կանանց մասնակցության խթանումը և ռազմական կրթության դերը գենդերային հավասարության առաջխաղացման գործում» թեմային։ |factor.am|
Post #71270
1.39K
- 😡 2