TGViewer
Infocom Infocom @infocomm · 20.1K subscribers
Post #71261 1.62K
‼️ ԱԺ ՔՊ խմբակցությունը աշխատանքային քննարկում է անցկացնում Արցախից տեղահանվածների խնդիրների վերաբերյալ:

🗣 «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը, որը ներկայացնում է արցախցիների խնդիրներն ու շահերը, ներկայացրեց բնակարանային ու սոցիալական խնդիրներին ուղղված պետական աջակցության ծրագրերի խնդիրների մասին, ապա նաև նշեց. «Այսօր մենք միջազգային ատյաններում չենք կարողանում ապացուցել, որ այդ (Արցախում մնացած՝ խմբ.) ունեցվածքի տերը մենք ենք։ Այն կարգավիճակը, որ մենք այսօր ունենք, դա այն չէ, մենք հստակ կարգավիճակ պետք է ունենանք՝ ինչից ենք մենք տեղահանվել։ Մենք չենք տեղահանվել երկրաշարժից, ջրհեղեղից, մենք բռնի ուժի կիրառմամբ տեղահանված ժողովուրդ ենք»,- ասաց Իսրայելյանը։

💬 ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը արձագանքեց. «Անհատական կարգով գույքային պահանջների հարցերը յուրաքանչյուր անձի որոշելիք խնդիրն է, մենք այդտեղ ընդհանրական որևէ դիտարկում չունենք»: Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մեջբերեց Փաշինյանի այն խոսքերը, որ արցախցիներն «իրենց տունը պետք է վերջնական գտնեն ՀՀ-ում»: |arm.sputniknews.ru|
  • ❤ 6
  • 😡 3
More from @infocomm
  1. Oct 13, 2026Օրվա կարեւորը՝ #միվոյսով
  2. Oct 13, 2026🇦🇲🇺🇦 Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաին…
  3. Oct 13, 2026🪖 Ըստ ՀՀ ՄԻՊ-ի՝ Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակա…
  4. Oct 13, 2026⚖️ Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել Ծաղկաձորում 2014 թ. անցկացված աճուրդը, որով հ…
  5. Oct 13, 2026❌ Ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ ՔՊ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իրենց թույլ չի…
  6. Oct 13, 2026Ռազմավարությունն ու բյուջեն չեն համընկնում․ գիտության ֆինանսավորումը 2027-ին 💰 Եթե 2027 թ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →