TGViewer
Infocom Infocom @infocomm · 20.1K subscribers
Post #71258 1.61K
Infocom բնակիչներից երկուսը, որ օրերս բողոքի ակցիա էին իրականացրել, դիմել էին Վարչական դատարան, եւ այսօր ստացել են հայցի ապահովման միջոց կիրառելու երկու որոշումներ։ Դրանցով դատարանը պարտավորեցրել է Երևանի քաղաքապետարանին ձեռնպահ մնալ Շինարարների փողոցի 15/16 եւ 15/14 հասցեների անշարժ գույքի քանդմանը կամ ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողություն կատարելուց:
‼️ Շինարարների փողոցում իրավիճակը լարված է վաղ առավոտից. քաղաքապետարանը տեխնիկա է բերել շինությունները ապամոնտաժելու համար, իսկ կրպակատերերն ու վարձակալները ակցիա են անում ու ժամանակ պահանջում՝ իրավական ընթացակարգերից օգտվելու համար։

🗣 Աջափնյակի ղեկավար Սերոբ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ 13 շինություն է քանդվելու այսօր, 2 շինություն, որոնք ունեն դատարանի արգելանք, այսօր չեն քանդվելու: Նրա խոսքով՝ նախորդ անգամ 42 շինություն է ապամոնտաժվել։

📌 Ակցիա իրականացնող քաղաքացիներին միացել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը: Աջափնյակի թաղապետը մեղադրեց Մանուկյանին, թե նա միացել է ցուցարարաներին, քանի որ նրա աներոջ բենզալցակայանը նույն փողոցում է՝ մի փոքր վերև: Նա նշեց, որ այդ բենզալցակայանի օրինականության հարցը քննարկվելու է առաջիկայում: Մանուկյանը, ի պատասխան այս մեղադրանքների, լրագրողներին հայտնեց, որ այդ շինությունը օրինական է:

Տեսանյութը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի
  • 😁 5
  • 👎 3
  • 👍 1
More from @infocomm
  1. Oct 13, 2026🇦🇲🇺🇦 Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաին…
  2. Oct 13, 2026🪖 Ըստ ՀՀ ՄԻՊ-ի՝ Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակա…
  3. Oct 13, 2026⚖️ Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել Ծաղկաձորում 2014 թ. անցկացված աճուրդը, որով հ…
  4. Oct 13, 2026❌ Ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ ՔՊ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իրենց թույլ չի…
  5. Oct 13, 2026Ռազմավարությունն ու բյուջեն չեն համընկնում․ գիտության ֆինանսավորումը 2027-ին 💰 Եթե 2027 թ…
  6. Oct 13, 2026❗️ՊՆ-ն արձագանքել է տեղեկություններին, թե գիշերը վիրավոր զինծառայող է տեղափոխվել հիվանդանո…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →